Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևի թե սեր

21:52, երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2013 թ.
     Դու ինձ հարցրիր, թե ես ինչ կուզեմ
     Որպես առաջնեկ, որդի թե՞ զավակ:
     Պատասխանեցի, թե Աստծո պարգև,
     Որ դարձնի մեր կյանքն առավել թեթև:
     Այդուհանդերձ դու դեռ պնդեցիր,
     Որ հարցիդ կոնկրետ պատասխան ես տամ:
     Ես քեզ ասացի, որ կուզեմ որդի, տաղանդ քեզ նման:
     Երբ քեզ հարցրի, թե դու ինչ կուզես,
     Իմ կարճլիկ հարցին հարցով դիմեցիր,
     Թե ինչ եմ սպասում կամ թե գուշակում:
     Ես լուռ ժպտացի` ավելացնելով, որ ես
     Սպասում եմ գովաբանության` կարճլիկ, նաև հեզ:
     Եվ դու ասացիր '' Իսկ եթե չանե՞մ''...
     Ես քեզ հասկացա` շարունակելով խոսքս անավարտ:
     Ասացի, թե կարևորը որդի է ինձ համար,
     Թե աղջիկ չեմ ուզում` ինձ պես համառ ու հիմար:
     Այդժամ ականջիս քո մեղմիկ ձայնով
     Շշնջացիր քնքուշ մի խոսք իմ սրտով,
     Որ մեզ պեսները քույր-եղբայր չլինեն,
     Այլ լոկ սիրահար կամ թե ամուսին,
     Որ ծնվեն միասին ու միմյանց համար
     Իրարով լցնեն իրենց կյանքը սին:
    
    
Աղբյուրը` գլուխ ու խոհեր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2982 | 0 | 0
Facebook