Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բացահայտ նախանձ

10:17, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2013 թ.

Մի մութ վայրում լուռ ու մնջիկ

Մոլորյալի կես ճամփին

Ման է գալիս փոքրիկ հրեշ

Չար խոհերով` '' Ես չունեմ'':


    

''Ինչու՞ ես գործեմ, իսկ իմ տեղը նա

Բազում մտքերով նորից հղանա,

Ինչի՞ համար ես այսպես տառապեմ,

Միչդեռ նա բարվոքի ու սլանա":


    

Ի՞նչ է ուզածդ, ո՜վ, մարդ արարած,

Որ դու չես գտնում հանգիստ քո հոգուն,

Մի բարի զգացում` դեպ երկինք, Աստված,

Այլ միշտ սողում ես, որպես թե զեռուն:


    

Իսկ թե չես գտել գեթ թեկուզ մի հույս,

Իմացած եղիր, որ ուրիշները միշտ էլ

Գնալու են դեպի կանթեղ, դեպի լույս,

Քանի դեռ սողալով դու հող չես մտել:

Աղբյուրը` գլուխ ու խոհեր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3443 | 0 | 0
Facebook