Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգնել եմ .................

Վեն Մաքելվին
Հեղինակ`
Վեն Մաքելվին
03:33, կիրակի, 01 դեկտեմբերի, 2013 թ.

Հոգնել եմ .................

Հոգնել եմ ամենից, ձևական լինելուց, մարդկանց մեջ ես չլինելուց, հոգնել եմ իրոք ՆՄԱՆՎԵԼՈՒՑ, ու կեղծ ժպտալուց...
     Հոգնել եմ ստելուց, անկեղծ ձևանալուց, հոգնել եմ լսելուց ու ձևական հասկանալուց........
     Հոգնել եմ չկիսվելուց ու լռելուց, ներսում ճչալուց, հոգնել եմ լավ թվալուց, ու արցունքններս աչքերում պահելուց.........
     Հոգնել եմ երազելուց, հոգնել եմ ձեր այս ճշմարիտ ՍՏԻՆ հավատալուց, ձեզ տալուց ու չվերցնելուց ես հոգնել եմ....
     Ախ ինչքան եմ հոգնել այսքան հոգնելուց, ես չլինելուց, հասկանալուց ու զգալուց, տեսնելուց ու լսելուց, գժվելուց ու ցնդվելուց, որքան եմ հոգնել ձեզ հետ միասին կեղտի մեջ խեղդվելուց, ձեզ հետ միասին մի տեղ լինելուց, ձեզ հետ նույն օդը շնչելուց ......
     հոգնել եմ գիտեք, հոգնել եմ իրոք....
     Հոգնել եմ նաև ինքս ինձանից, իմ մարմնից ու հոգուց եմ հոգնել, ինձ տանելուց հոգնել եմ արդեն ......

լիներ մի հեռու տես, հեռու ձեզանից ու ձեր թաթերական կյանքից, մի տեղ լիներ, հեռու շատ հեռու, դատարկ ու անսահման, պարկեի ու լսեի միայն իմ սրտի զարկը, շնչեի միայն ես, տեսնեի միայն անսահման ամայություն ու դատարկություն, չսիեր, չտրվեի, ոչինչ չունենաի հիշելու, չկարոտեի ու չզգաի, միայն ու միայն աչքերս բաց ես շնչեի, ոչինչ չանեի, բայց դրանից ել կհոգնեի .
     ինչու է ամեն ինչ ասյքան բազմիմաստ, բայց ինչու է այսքան միապաղաղ, հոգնել եմ կյանքի միապաղաղ այս ընթացքից, որ ուրել գնաս, միևնույն է հոգնելու ես դու, քանզի ուրել լինես, նույն է ամեն ինչ, սուտ ճշմարտություն, սուտ խոսքեր, կեղծ անկեղծություն, ու լիքը ՄԱՐԴԻԿ, ախ ոնց եմ հոգնել ձեզանից մարդիկ, ձեր դատարկությունից, ձեր ձևական լիությունից շատ եմ հոգնել, այնքան եմ հոգնել որ խեղդվում եմ արդեն ձեր ներկայթյունից........

Երանի գիժ լինեի, միայն թե դադարեի ԳԺՎԵԼ.........

Ձեր ցնդած` ԱՆԱՆՈՒՆ............
    
     Գեղեցիկ մտքեր կարդացեք այստեղ`
     https://www.facebook.com/pages/%D5%84%D5%AB-%D6%85%D6%80-%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%A3%D5%A1%D5%B4/195169880592424

Աղբյուրը` Մի օր ես կգամ....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5829 | 0 | 0
Facebook