Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազ իմ երկիր հայրենի

Ounjian
Մամուլի խոսնակ`
Ounjian
10:08, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2013 թ.

Ս/թ հոկտեմբերի 8-ին կրկին լեփ-լեցուն էր Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճը: Այստեղ էր նաև դպրոցի մեծ բարերար և բարեկամ բժիշկ Հովհաննես Օյունջյանը` արտերկրից ժամանած մի խումբ հյուրերի հետ: Դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Անահիտ Կուրղինյանի, ինֆորմատիկայի ուսուցչուհի Նարինե Գևորգյանի, կազմակերպիչներ Հ. Յայլոյանի և Լ. Գալստյանի ջանքերով կազմակերպվել էր միջոցառում` «Երազ իմ երկիր հայրենի» խորագրով:

Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգով, և դահլիճ բերվեց հայոց եռագույնը: Մեղմ երաժշտության ներքո աշակերտները սահուն ու գեղեցիկ ասմունքում էին: Ցուցադրվում էին Հայաստանի պատմական վայրերը պատկերող նկարներ: Իսկ երբ դահլիճը լցվեց դուդուկի թախծանուշ ելևէջներով, և VIIIԱ դասարանիաշակերտ Գրիգորի Գաբրիելյանի կատարմամբ հնչեց «Քելե', լաո…» երգը, շատերի աչքերում արցունքներ երևացին, հուզված էին հատկապես հյուրերը: Հայրենասիրական երգերով հանդիսատեսին գերեց Սիլվա Առաքելյանը: Իրենց հեզաճկուն պարով միջոցառումը զարդարեցին նաև IIԲ և VԲ դասարանների աշակերտները:

Դահլիճում թևածում էր լավատեսական ոգին, և բոլորի դեմքերին գոհունակության ժպիտ կար:

Շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն տիկին Հ. Անդրիսյանը, բժիշկ Հովհաննես Օյունջյանը և «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գ. Լաճիկյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4925 | 0 | 0
Facebook