Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առաջին Քայլեր

Ounjian
Մամուլի խոսնակ`
Ounjian
19:51, հինգշաբթի, 16 մայիսի, 2013 թ.
Առաջին Քայլեր

2013 թ. մայիսի 8-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճը դարձել էր տոնական, ուր տեղի ունեցավ IԲ դասարանի այբուբենի տոնական հանդեսը` դասվար` Լ. Թոփչյանի գլխավորությամբ: Գեղեցիկ զարդարված բեմում ելույթ էին ունենում 8 ամիս առաջ դպրոցի շեմին ոտք դրած վախվորած ու թոթովախոս մանուկները:

Փոքրիկ մաշտոցականները ներկայացան իրենց գեղեցիկ երգերով, պարերով ու հեքիաթային հերոսներով: Նրանց շուրթերց հնչեցին Մ. Մաշտոցի, հայոց լեզվի և հայրենիքի մասին գեղեցիկ ոտանավորներ:

Միջոցառումը շատ բովանդակալից էր ու հագեցած մաշտոցյան շնչով:

Աշակերտները իրենց գեղեցիկ ելույթով, երգերով ու դերային խաղով հիացրեցին հանդիսատեսին:

Հատկապես մեծ հիացմունք ու բավականություն էր ստացել դպրոցի մեծ բարերար բժիշկ Օյունջյանը: Նա իր հիացմունքի խոսքն ամփոփեց, հանձնելով մաշտոցականներին «Առաջին քայլեր» գրքույկը, որը հավաստում էր մեր երեխաների գրաճանաչ դառնալու փաստը:

Երեխաներին շնորհավորեցին և շնորհակալության խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Հ. Անդրիասյանը, տնօրինությունը, ուսուցչական և ծնողական հանրույթը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7612 | 1 | 0
Facebook