Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առաջին զանգի ղողանջները

Ounjian
Մամուլի խոսնակ`
Ounjian
21:43, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2013 թ.

Միջոցառումանը ներկա էին հյուրեր, ծնողներ, ինչպես նաև դպրոցի բարերար բժիշկ Հովհաննես Օյունջյանը: Ամենուրենք խինդ էր ու բերկրանք, ուրախությունն ու ցնծությունն զգացվում էր բոլորի աչքերում: Հուզված էին բոլորը, հատկապես առաջին դասարանցիները, որոնք առաջին անգամ ոտք էին դնումայս հրաշալի կրթօջախի շեմին: Գերազանց առաջադիմությամբ սովորող Նորայր Ղալաչյանը նրանց հանձնեց մեր մեսրոպատառոսկե բանալին, որով փոքրիկները պետք է մուտք գործեն գիտելիքների զարմանահրաշ աշխարհը:

Աշակերտներին ոզջույնի խոսքեր հղեցին դպրոցի տնօրեն տիկին Հասմիկ Անդրիասյանը, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Մ. Մարգարյանը, «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Պ. Գ. Լաչիկյանը և մեծ բարերար բժիշկ Հ. Օյունջյանը:

Զանգի արծաթահնչյուն ղողանջների ներքո առաջին դասարանցիները դասվարների ուղեկցությամբ մտան դասարան:

Թող բարի լինի նրանց մուտքը «Օյունջյան» կրթօջախ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6637 | 0 | 0
Facebook