Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր մեծերը շարքից` Նիկոլ Աղբալյան

Ounjian
Մամուլի խոսնակ`
Ounjian
13:24, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
Մեր մեծերը շարքից` Նիկոլ Աղբալյան

2013 թ. Մայիսի 6-ին «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս` նվիրված մանկավարժ, քննադատ, հասարակական գործիչ և հավատավոր դաշնակցական Նիկոլ Աղբալյանի կյանքին ու գործունեությանը:

Դասն ուներ ճանաչողական նշանակություն, քանի որ 20-րդ դարի առաջին այրերից մեկը` Նիկոլ Աղբալյանը, գրեթե անծանոթ է մեր ընթերցողին:

VI Ա դասարանի աշակերտները հաղորդեցին կենսագրական տեղեկություններ` մեջբերելով Ն. Աղբալյանի մտքերը:

VI Ա դասարանի աշակերտ Գ. Դավթյանի դուդուկի մեղմ հնչյունների ներքո ներկայացվեց ծննդավայրը` Հավլաբարը: Երգեցին Հայաստանի հանրապետության օրհներգը, «Ֆիդայիններ» , «Կռունկ» , «Երազ իմ երկիր Հայրենի» երգերը:

Անդրադարձան Աղբալյանի հասարակական, քաղաքական գործունեwuթյանը:

Դիտեցին տեսաֆիլմ` նվիրված Ն. Աղբալյանի կյանքին ու գործունեությանը:

Դասն ավարտվեց Ն. Աղբալյանի` հայ Բելինսկու խոսքով.


    

Սուրը չթողեց գրչի մարդ դառնալ,

Գրիչը չթողեց սրի մարդ դառնալ:

Երգում են ՀՀ օրհներգը
Երգում են ՀՀ օրհներգը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9341 | 0 | 0
Facebook