Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հացը

Ounjian
Մամուլի խոսնակ`
Ounjian
13:26, ուրբաթ, 17 մայիսի, 2013 թ.
Հացը

2013 թ. մայիսի 13-ին «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանի IV Բ դասարանի աշակերտները ցուցադրեցին «Հացը» վերնագրով ավարտական գեղեցիկ հանդես:

Աղ ու հացով ու Տերունական աղոթքով դիմավորեցին հյուրերին, տնօրինությանը և դպրոցի բարերար բժիշկ Հովհաննես Օյունջյանին: Հայկական ժողովրդական պարով սկսվեց հանդեսը:

Հնչեցին ոտանավորներ աղ ու հացի նշանակության մասին: «Հորովել» երաժշտության տակ հատիկը հանձնվեց հողին և երեխաները պատմեցին, թե ինչպես են հատիկից ստանում հացը:

Մի պահ տեղափոխվեցին I դասարան, «Այբբենարանի» հանդես. խոսեցին Օշականի, Մեսրոպ Մաշտոցի մասին և տառերը համեմատեցին ցորենի հատիկների հետ` հայն աշխարհում հայ մնաց իր այբուբենով, որը նրա հոգևոր հացի ցորենն է:

Արտասանեցին ասացվածքներ և թևավոր խոսքեր հացի մասին: Հիշեցին Դանիել Վարուժանի «Հացին երգը» հիասքանչ բանաստեղծությունը:

Խոսվեց հարսանիքի ժամանակ հարսի ուսին լավաշ գցելու խորհրդանիշի մասին:

Արտասանեցին ոտանավորներ թթխմորի, գրտնակի, թոնրի, մատնաքաշի, բաղարջի, բոքոնի մասին: Քանի որ ավարտում են տարրական դպրոցը, իրենց արդեն մեծանալու փաստը կապեցին նորից աղ ու հացի հարգը իմանալու հետ:

Դասվար` Բ. Շալոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
19791 | 0 | 0
Facebook