Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:
14:28, Wednesday, 25 September, 2013
Like
2
Dislike
0
4147 | 0 | 2 | 0
Ուզում եմ ասել.
-Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՛ծ Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Առավոտ էր, ամենօրյա աշխատանքային օր: Ստանալով մեր հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի օրհնությունը` տեղեկացանք, որ մի խումբ երիտասարդներ ցանկություն են հայտնել օգնել անապահով երեխաներին: Նրանց հետ միասին այցելեցինք Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը: Առաջին անգամ էի այցելում: Այդքան դժվարությունների միջով անցած երեխաների ժպիտները, մի պահ մտածելու տեղի էին տալիս: Խոստացա Աստծուն` էլ երբեք չդժգոհել: Տարած նվերները (ջեռոց, «Դի-Վի-Դի» խաղարկիչ, քաղցրավենիքներ) երեխաները ընդունվեցին ուրախությամբ և երախտագիտության զգացումով: Նրանց աչքերի թախիծը տեսնելով, մենք հասկացանք, որ նրանք ավելի կարիք ունեն բարոյական օգնության` ընկերային և ծնողական ջերմ հարաբերությունների, քան նյութական: Ես հասկացա, որ սրտի ձեռքով պետք է բաշղվի ողորմությունը: Զրուցելով երեխաների հետ, ծանոթացանք նրանց առօրյաին: Դպրոցում տիրում էր հաճելի մթնոլորտ: Այնտեղ ամեն ինչ համակարգված էր` երեխաների օրը հագեցած էր խաղերով, միջոցառումներով և այլ բնույթի զբաղմունքներով: Բաժանման պահին նրանց հոգու ջերմությունը զգալով, հասկացանք, որ մենք չենք կարող չայցելել նրանց: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ և ամենակարող Տիրոջ զորությամբ կշարունակվեն նմանատիպ այցելությունները և Հոգևոր դասերի ուսուցումը երեխաներին: Գթության գործը գործողի իղձով ու կարողությամբ է չափվում: Եթե մեկը շատ ունեցվածք չունի` կարոտյալների տուրքը լիաձեռն մատուցելու, թող այնքան տա, որքան կարող է: ՈՒստի մեր տերն ասաց. «Ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի» (Մատթ. Ժ 42): |
+18 °C |
+9 °C
+19 °C
|
Tomorrow: +21 °C |