Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուրախ վերջաբան ))

00:33, կիրակի, 07 հոկտեմբերի, 2012 թ.
Ուրախ վերջաբան ))

Սեր - մի շունչ, մի հայացք, մի կյանք ու մի աշխարհ, ողջ էություն ու արտացոլանք, զգացում ամեն ինչի: Քեզնով սահմանափակվում է ամեն բան` ուրախություն, տխրություն, թախիծ ու բերկրանք: Զգացում, որ կնկարագրեմ ժամեր շարունակ, բայց միևնույնն է չեմ բացատրի իսկապես, ստույգ: Առանց քեզ անիմաստ է ապրել: Չնայած դու ժամանակին դաժան էիր ինձ հետ…

Հիշում եմ ինչքան էի տանջվում, արցունքներ թափում գիշերները` բոլորից թաքուն: Խուսափում էի բոլորից…Ոչ թե ցանկություն չունեի տեսնելու, այլ վախենում էի մատնվելուց, վախենում էի սերս բոլորին բացահայտ դարձնելուց…

Բայց ես ուժեղ էի…չէի համակերպվում պարտված լինելուց…Ձգտում էի քեզ հասնելուն…ձգտում միայն…

Սխալ քայլեր չեմ արել, չեմ վնասել որևէ մեկին…Պարզապես չեմ դադարել քեզ սիրել, չեմ դադարել քեզ տեսնել…Եղել եմ միշտ քո կյանքում…

Սկզբում մտքովդ էլ չէր անցնում, որ կողկիդ եղած այս աղջիկը սիրում է քեզ…անսահման մեծ սիրով տենչում է քեզ…Բայց դու էլ գիտեիր, որ մի բան զգում ես իմ նկատմամբ, միայն թե շուտ չհասկացար դա…Երևի ափսոս…բայց միայն նրա համար, որ շատ տանջվեցի, երկար ժամանակ աղի արտասուք թափեցի: Բայց դա էլ իզուր չէր…

Սիրում էի…Միայն դա բավական էր, որ այսօր ես լինեմ երջանիկ, իսկապես երջանիկ…

Հիշում եմ, երբ առաջին անգամ գրկեցիր ինձ…փարվեցի քո ամուր գրկում: Չէի ուզում, որ ավարտվեր այդ վայրկյանը…Հիշում եմ, երբ առաջին անգամ համբուրեցիր ինձ…Կողկից դա ոչինչ էր`ընդամենը մի համբույր: Բայց ինձ համար դա ավելին էր, քան աշխարհը ոտքերիս տակ…

Անցնում էին օրեր ու ես ավելի էի սիրում քեզ, կապվում…Օրս սկսվում էր քեզնով, շարունակվում ու ավարտվում էլի քեզնով: Ավելին էիր, քան այլ մեկը…

Չէի տեսնում, հաշվի չէի առնում ոչ մեկի: Չէի լսում…Բոլորն ասում էին բավական է նրանը լինես, մտքերդ նրան տաս…Բայց ես չլսեցի ու շարունակեցի սիրել: Միթե կա մեկն այս աշխարհում, որ կարող է ստիպել իրեն չսիրել մեկին…Ոչ, չկա: Ինչպես չսիրեի, եթե սիրտս չէր հոգնել, եթե տենչում էր նրան, ծարավով սպասում հաջորդ հանդիպման, սպասում նրա գեղեցիկ ժպիտին, հասարակ խոսքերին, գեղեցիկ ու փայլող աչքերին…

Գեղեցիկ էինք մենք…ու վերջապես մեր ժամն էլ եկավ: Վեջապես նա հասկացավ, որ թանկ եմ իր համար, թանկ քան որևէ մեկը: Վերջապես ես էլ դա հասկացա: Մենք երկուսով սիրեցինք իրար: Հասանք այն երջանկության գագաթնակետին, որ բոլորը երազում են: Մենք միասին ենք: Մենք լրացնում ենք միմյանց, հասնում այն ամենին, ինչ ուզում ենք…

Իսկ հիմա ասեք…ապարդյուն էր սիրելս, թե ոչ...իհարկե ոչ: Եթե չշարունակեի նույն կերպ, այսպես չէր լինի…Կլինեի ես արդեն ուրիշով ապրող, և միգուցե նա այդպես էլ չհասկանար մի օր, որ սիրում է ինձ: Ես չլսեցի ոչ մեկին, լսեցի միայն սրտիս…սրտիս փոթորկոտ ձայնին միայն…Եվ դա էր ճիշտ: Թող բոլորին օրինակ ծառայենք ինչ – որ չափով: Թող տեսնեն մեր անցած անանցանելի ուղին, արցունքներն ու անքուն գիշերները: Քանզի միայն ես չէի, որ տանջվում էի: Նա էլ էր տանջվում, ու ավելին, քան ես…Նա չէր հասկանում, թէ այդ ինչ փոթորիկ է իր ներսում: Բայց չէ որ չկա հարատևություն: Կա նույնության սահման…ամեն ինչ մի օր վերջանում է: Վերջացավ և դա…փոխարենը սկսվեց սեր…մեծ սեր…Եվ դա էլ կավարտվի մի օր, բայց համոզված եմ շատ ուշ…

Գուցե միայն այն ժամանակ, երբ արդեն չլինենք ու չկարողանանք մտածել, սիրել, զգալ միմյանց: Բայց մինչ այդ կսիրենք ու կլինենք երջանիկ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6474 | 8 | 0
Facebook