Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խենթ սիրո վերջին խոսքեր . . . ♥

16:18, երեքշաբթի, 30 հուլիսի, 2013 թ.

Թվում էր սովորական ծանոթության նման է լինելու իմ և քո ծանոթությունը: Այո, ‘’թվում’’ էր, դա զգացի հենց այն պահին, երբ երկար ժամանակ անց տեսա նկարդ, որից հետո սիրտս սկսեց սովորականից արագ բաբախել: Աննկարագրելի զգացում էր …. Անմեղ աչքերով մի աղջիկ, որ մտավ սիրտս հենց իր անմեղ աչքերով ու նրբիկ հայացքով…Ամեն անգամ ինձ քո լինելության մասին հիշեցնելով ստիպեցիր, որ անտարբեր չմնամ, որ գերին դառնամ աչքերիդ … Նոր սեր էր կարծես ծնվում սրտումս: Օրեցօր ուղղակի ծանոթությունը վերածվում էր սիրահարվածության, ինչքան էլ փորձեի համոզել ինքս ինձ, որ չկա ոչ մի զգացմունք քո հանդեպ` զուր էր … Աչքերդ, հայացքդ ստիպում էին ինձ անվերջ մնալ քո սիրո ծուղակում, որից դուրս գալ էլ չէի փորձում … Քո անընդհատ հիշեցումները հենց քո մասին տանում էին միայն քեզ սիրելու ճանապարհով: Բայց դրան հակառակ խոսքերդ, ակնարկներդ, որ մոռանամ քեզ, որ մեզ խանգարող հանգամանքները շատ են, թվում էր, որ կոչնչացնի զգացածս, բայց ավելի էր սերս ավելացնում: Անկեղծ, նվիրական ու մաքուր սեր էի զգում քո հանդեպ, բայց …
     Երևի հիշում ես, չես մոռացել մեր ջերմ զրույցները, որ հիմա էլ, թե հիշում եմ ժպիտ է հայտնվում դեմքիս … Երբեք րեմ մոռանա, որ ինձ ‘’ պապիկ ‘’ էիր անվանում, իսկ դու իմ հուշերում մնալու ես, որպես իմ ‘’դմբո ‘’: Գիտեմ, որ ուրախանում էիր, երբ քեզ ‘’ դմբո ‘’ էի անվանում …
     Այո’, փորձել եմ ամեն ինչ անել, որ չտխրես ու քեզ ոչ մի վայրկյան տխուր չտեսնեմ, սակայն գուցե չի հաջողվել ինձ մոտ …. Գուցե չեմ եղել այն, ինչ դու էիր փնտրում, ինչ դու էիր երազում …
     Չես դադարում մտքումս լինել, հիշում եմ ամեն պահ … Հիմա որոշել եմ ուժեղ լինել, ու այս` հրաժեշտի նամակով էլ փորձում եմ անդարձ թողնել քեզ իմ անցյալում … Չմոռանաս, որ դու չես ցանկացել, որ ներկադ լինեմ, ոչ էլ ապագադ … Գուցե այսպես էր որոշված, գուցե պետք է ուղղակի սիրեի քեզ ու չլինեի կողքիդ … գուցե …

Ես թողնում եմ քեզ, բայց ամբողջ սրտով ուզում եմ, որ երջանիկ լինես, թող որ ոչ ինձ հետ …


     P.S.Փոքրիկ դրվագներ են ՝ ընկերներիցս մեկի սիրո պատմությունից:)

     Սիրեք ու սիրված եղեք, դրանից ավելի հաճելի ոչինչ չկա կյանքում:)
    
     http://heartisyoursforever.blogspot.com/2013/07/blog-post_28.html
    
    
Լունա Պետրոսյան (Ամենազգացմունքային)
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
14247 | 0 | 0
Facebook