Խենթ սիրո վերջին խոսքեր . . . ♥
16:18, Tuesday, 30 July, 2013
Like
1
Dislike
0
14255 | 0 | 1 | 0
Թվում էր սովորական ծանոթության նման է լինելու իմ և քո ծանոթությունը: Այո, ‘’թվում’’ էր, դա զգացի հենց այն պահին, երբ երկար ժամանակ անց տեսա նկարդ, որից հետո սիրտս սկսեց սովորականից արագ բաբախել: Աննկարագրելի զգացում էր …. Անմեղ աչքերով մի աղջիկ, որ մտավ սիրտս հենց իր անմեղ աչքերով ու նրբիկ հայացքով…Ամեն անգամ ինձ քո լինելության մասին հիշեցնելով ստիպեցիր, որ անտարբեր չմնամ, որ գերին դառնամ աչքերիդ … Նոր սեր էր կարծես ծնվում սրտումս: Օրեցօր ուղղակի ծանոթությունը վերածվում էր սիրահարվածության, ինչքան էլ փորձեի համոզել ինքս ինձ, որ չկա ոչ մի զգացմունք քո հանդեպ` զուր էր … Աչքերդ, հայացքդ ստիպում էին ինձ անվերջ մնալ քո սիրո ծուղակում, որից դուրս գալ էլ չէի փորձում … Քո անընդհատ հիշեցումները հենց քո մասին տանում էին միայն քեզ սիրելու ճանապարհով: Բայց դրան հակառակ խոսքերդ, ակնարկներդ, որ մոռանամ քեզ, որ մեզ խանգարող հանգամանքները շատ են, թվում էր, որ կոչնչացնի զգացածս, բայց ավելի էր սերս ավելացնում: Անկեղծ, նվիրական ու մաքուր սեր էի զգում քո հանդեպ, բայց … Ես թողնում եմ քեզ, բայց ամբողջ սրտով ուզում եմ, որ երջանիկ լինես, թող որ ոչ ինձ հետ …
|
+14 °C |
+7 °C
+20 °C
|
Tomorrow: +21 °C |