Գիտե՞ս, թե սիրտն իմ ինչ է ինձ ասում.
Ուզում եմ տեսնել քեզ ու ամուր գրկել,
Քեզանից սիրվել ու քեզ շա՜տ սիրել,
Քո կողքին լինել ու չկարոտել...
Քեզանով եմ տես,
Երջանկանում ես:
***
Հիմա կարոտն է ինձ ընկեր դարձել,
Հարազատ դարձաձ ձայնդ եմ կարոտել,
Քո ամեն խոսքով սկսել եմ ապրել,
Առանց քեզ լինել չեմ ուզում ես էլ:
***
Թող մեր սրտերը իրարով հավեժ բաբախել ուզեն,
Աչքերը մեր խոր ՝ լոկ իրար փնտրեն,
Երբ որ հանդիպեն հայացքները մեր,
Թող որ ջերմությամբ, մեծ սիրով լցվեն հոգիները մեր....
***
Գրկես .... զգամ, որ սիրում ես, ապրեմ քեզնով: Մի անչափելի երջանկություն պարուրի մեզ....
Գրկեմ .... Ու հուզված սրտիս ամեն զարկով զգաս՝ ինչքա՜ն եմ սիրում:
***
Թող ինձ նուրբ շոյեն ձեռքերդ այնպես,
Որոնք դողում են տերևի նման ինձ գրկելուն պես....
Թող լինեմ սրտումդ ու քո կյանքում ես:
Հ.Գ. Երջանկությանս գրկել եմ ուզում ... անվե՜րջ:)
Ամենազգացմունքային
Լիդ Պետրոսյան