Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զույգ արցունքներ . . . ♥

15:15, չորեքշաբթի, 21 մայիսի, 2014 թ.

- Բժի՛շկ, միթե՞ անբուժելի հիվանդ եմ ես - հուսահատ հարցրեց փոքրամարմին ու արդեն իսկ չափազանց հյուծված աղջնակը:
     - Ո՛չ, անբուժելի չէ, հիմա մի դեղատոմս կգրեմ, կընդունեք այն և կարծում եմ, որ ժամանակ անց պետք է ցանկալի արդյունքին ականատես լինենք: Առավոտյան արթնացեք, դուրս եկեք և աչքերդ հառեք երկնքին, Ձեզ կողջունի հրաշափայլ արևն ու ցանկալի կլիներ, որ որոշ ժամանակ զրույց անեք երկնքի հետ, հետո վերադարձեք տուն և շարունակեք ապրել Ձեր օրը:
     - Շնորհակալ եմ, անպայման կհետևեմ Ձեր խորհրդին:
     (Չնայած հուսահատ էր աղջնակը, բայց մի ժպիտով ցույց տվեց, որ ուժերը հավաքելու է և պայքարելու):
     - Դե հաջողություն և շուտափույթ ապաքինում - ասաց բժիշկը, որն արդեն դռան մոտ էր կանգնած և պատրաստվում էր հեռանալ: Մեկ էլ ետ շրջվեց ու ասաց.
     - Հիմա Ձեզ ջերմություն է պետք այնքան, որ հալեցնի ձմռան բերած սառնությունն ու նոր շնչով պուրուրվի Ձեր հիվանդ հոգին:
     ***

Առավոտյան աղջնակը շտապեց կատարել բժշկի ցուցումներն ու կարծես թե ինչ-որ փոփոխություն կար նրա առօրյա կյանքում:
     Կանգնել էր ու անձայն երկինք էր նայում ու մտքում ասում.
     - Արև՛, ջերմացրու ինձ...Տե՛ս, այնքա՜ն ունեմ տվածդ ջերմության կարիքը հիմա ....Գրկի՛ր ինձ արև, որ քո գրկում ես մի պահ շունչս պահած զգամ այդ տաքությունը, որն այդքան ցանկալի է ու կարևոր ....
     Օրը վերջանում էր արդեն ու գալու էր այն ժամը, երբ պետք է սիրած գրքի ընթերցմանը գնար ու սովորականի նման դա լինում էր սենյակում փակված ու մենակ:
     Գնաց սենյակ, վերցրեց գիրքը, մի քանի տողեր աչքերով անցան: Մի խոր շունչ քաշեց .... բացեց նոթատետրն ու սկսեց գրել այն, ինչ սիրտն էր թելադրում:
     ****
     Նամակ 1001-րդ
     Ես հիվանդ եմ մի նոր ու անհասկանալի հիվանդությամբ, որի բուժումը միայն ջերմություն ստանալով է հնարավոր իրականացնել:
     Ուզում եմ անդադար գրկել արևին, որ ջերմացնեմ իմ սառած հոգուն: Սառած է հոգիս, այնքա՜ն է սառել, որ այս գարունով ոչ թե ծաղկում է, այլ սառում ավելի ու ավելի ... Պատճառն էլ երազանքներիս անիրական մնալն է երևի: Ինչի՞ս էր պետք այդ սերը, թե պիտի փշրվեր հոգուս փայփայած հույսերը....
     Անտարբերությունն է դարձել հանցագործ, որ չի խնայում ոչ մի զգացմունք ՝ անկախ դրա մեծ ու անկեղծ լինելուց:
     __________________

Իսկ ինձ վանելով օտար դու դարձար,
     Քեզ օտար դարձրիր իմ սիրող սրտին,
     Նվիրվող, ներող իմ հոգուն դժկամ
     Թողեցիր տանջանք, արտասուք միայն....
     Թե անցնեն օրեր ու ետ գաս նորից,
     Խնդրում եմ այդժամ ձեռք պարզես սրտիդ
     Ու երևի թե պիտի հասկանաս,
     Որ ուշ է արդեն, պետք է հեռանաս,
     Հենց այդ պահին էլ
     ասված ու չասված խոսքերիդ համար
     Գուցե դու զղջաս ....

Նորից ու նորից կիսատ են մնում տողերն ու վերջակետն էլ զույգ արցունքներն են դառնում ....
    
     Ամենազգացմունքային
     Լիդ Պետրոսյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4892 | 0 | 0
Facebook