Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջին տողեր . . . ♥

21:45, երկուշաբթի, 31 մարտի, 2014 թ.

Վերջին անգամ կդառնաս տողերիս հերոսը...Տվածս իմ ամեն ինչն էր, ստացածս ՝ ոչինչ: Ինչո՞ւ այդքան անարժեք, անգնահատելի էր սերս քո համար: Համբերատար, ներող հոգիս քեզանից ոչինչ առավել չէր ուզում, քան մի փոքր անկեղծությունն է: Իսկ գիտե՞ս, որ անկեղծ հոգով մարդիկ երբեք չեն ստում, հատկապես, երբ նվիրվում են ... անմնացորդ: Չգիտես գուցե .... Ես մի հասարակ աղջիկ եմ, թեև փոքր տարիքով, բայց հասուն հոգով.... այո՛, քո անվանած ՛՛ երեխա՛՛-ն եմ, որն ուղղակի ցանկանում էր երջանկանալ: Իսկ դու խոստացել էիր, հիշու՞մ ես:

Գնա՛: Գնա անդարձ, որ մնամ առանց քեզ ու առանց քո սառնության ՝ առանց այդ էլ դրսում այնքա՜ն ցուրտ է: Հեռանալիս չմոռանաս մի հայացք նետել սրտումս տեղակայված այն անկյունին, որ քեզանով լցված է եղել միշտ ու քեզ հետ կապված հուշերով է հարուստ: Մի վերջին հայացքով ՝ թեկուզ սառնությամբ ու անտարբերությմաբ լեցուն, նայիր աչքերիս, որոնցում արևի բացակա շողեր կտեսնես:
     Ես թերացե՞լ եմ ընտրությանս մեջ ... գուցե: Բայց այնքա՜ն անթերի ես եղել ինձ համար, որ չեմ նկատել ՝ ինչպես ես քայլ առ քայլ փշրել հոգիս ու դրա մեջ ապրող բոլոր հույսերս: Ինչո՞ւ ... Անսիրտ, անհոգի ես եղել իրականում: Չես ցանակացել նկատել տվածս, իսկ թե նկատել ես ինչո՞ւ այդքան անշնորհակալ եղար: Միշտ իր մեջ սխալ փնտրողի մեկն եմ եղել, որ կուրորեն սիրել եմ, աչք փակել ամեն վատի վրա ու նորից ներել, սիրել ավելի շատ: Ու՞մ էր պետք: Քե՞զ ... չէ՛, դու անսիրտ ես, ինչպես ինքդ էիր ասում, երբ հարց այսպիսին էր լինում ՝ ՛՛ Դու խիղճ ունե՞ս:
     Չգիտեմ էլ ՝ ինչպես կարող էի քո մեջ այն միակին տեսնել, որ պետք է սիրեի ողջ կյանքումս ու հավատայի, որ անկեղծ ու նվիրական սեր կա իրականում: Ինչպե՞ս էի կարծում, որ ներսումդ անչափ սեր կա, ինչպե՞ս էի քեզ վերագրում այն բոլոր լավ հատկանիշները, որ իրականում չես էլ ունեցել ... ուղղակի փակել ես աչքերս ՝ իմ միամիտ լինելու պատճառով: Ես եմ թույլ եղել ... Սա էլ կանցնի, վստահ եմ ... Շատ հիշողություններ կան, որ չեն թողնում ազատվել քո լինելությունից, բայց ես վստահ եմ իմ քայլերում .... ես չեմ փոշմանի: Հիշի՛ր, իմ նման քեզ ոչ ոք չի սիրի ... իսկ իմ սերն արդեն չկա ... հիասթափությունն է հաղթել նրան: Գնում եմ քո կյանքից, որ սովորես սիրել, գնահատել ու պահպանել ունեցածդ:
     Այնուամենայնիվ, քեզ սիրելով ես շատ բաներ եմ հասկացել, սովորել: Լավ եղիր, երջանիկ, բայց մինչ այդ գնահատել սովորիր:
     ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ՆԵՐԻ ՔԵԶ ...
    
     Ամենազգացմունքային
     (Լիդ Պետրոսյան)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4756 | 0 | 0
Facebook