Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի անգութ կարոտ . . . ♥

19:58, ուրբաթ, 04 հուլիսի, 2014 թ.

Կորցրել ենք մեր ներկան ու չկա հույս ապագայի: Մեռա՜ծ ցանկություն: Բայց մենք ուժեղ էինք, հիշո՞ւմ ես: Մենք պայքարել էինք ուզում ամեն դժվարության ու փորձության դեմ, մոռացե՞լ ես:
     Ասում են՝ երջանկությունը երկար չի տևում, բայց ես հավատում էի մեզ, վստահում՝ չմտածելով հնարավոր հիասթափության մասին:
     Մոռանալ եմ ուզում, ոչ թե նրա համար, որ սերն է պակասել, այլ նրա, որ արդեն ցավին չեմ դիմանում....Հիշելն անցածը, երանելի պահերը, երազանքները, որոնք այդպես էլ անկատար մնացին...Գիտակցել, որ էլ չկա ոչինչ, ամենից դժվարն է երևի: Հոգիս ցավում է, կրծում է ներսից մի անգութ կարոտ, որ մեկ ժպտալ է ստիպում, մեկ էլ՝ լացել անձայն, որ նկատելի չլինի, որ չցավեցնի ուրիշին: Գժվելու ճանապարհին եմ գուցե: Ես էլ չգիտեմ: Կորցրել եմ ժամանակին ԻՄ-ը կոչվածս... ու կարոտել եմ:

Կարոտել եմ այն հայացքս, որ քեզ էի նվիրել, որ ժպտայիր, անգամ եթե տխրում էիր: Հիշում ես նվիրածս ամենը, որ անարժեք է եղել, հիշի՛ր նաև չգնահատածդ: Կարոտել եմ իմ ժպիտը, որի պատճառը միշտ դու էիր լինում...Հետ բեր ժպիտս: Ես կարոտել եմ: Դու կարոտել ես, բայց վախենում ես նորից կողքիս լինել: Չես հասկանում՝ սիրո՞ւմ ես, թե մոռանալ փորձում: Փոխարենը հիշեցնում ես ինձ քո լինելիության մասին ու դարձնում անզոր այս ցավի դեմ:
     Ես հպարտ եմ եղել, դու էլ՝ ոչ պակաս: Մեր հպարտությանը զոհ գնացած սերն եմ ուզում: Թո՞ւյլ էինք մենք, որ թողեցինք այդպես հեշտ անցյալ դառնար մեր ներկան ու երազած ու այդպես էլ երազանք մնացած ապագան: Ինչո՞ւ այդքան հեշտ, երբ դժվարությամբ էինք ձեռք բերել ամենը:
     Ես կամ, դու կաս, մենք չկանք, մենք մեզ կորցրինք ու գտնել էլ չենք փորձում: Պատճառներ փնտրում՝ մոռանալու, ջնջելու, ոչ թե նորից սիրելու, սիրվելու: Նախընտրում տանջվել, բայց հետ չգալ: Սխալվում ենք գուցե: Կամ էլ սա էր մեզ վիճակված:
     Իսկ ես լոկ ուզում էի, որ ապրեինք իրարով ու իրար հետ երջանկության համը զգայինք: Գուցե մի քիչ շատ էր ցանկությունս, քան քո երազանքն ու կարողությունն էին: Երանի չկորցնեինք, որովհետև հիմա գտնելը դժվար է նմանին ու անցանկալի այնքա՜ն: Բայց հանգիստ թող ինձ հիմա, ես շնչել եմ ուզում ու չհիշել:
     Իմ ընկեր արցունքն է ինձ սփոփում,
     Թե գեթ մի վայրկյան քեզ եմ ես հիշում,
     Խոր ցավ է իմ ներսը պատում,
     Չի գտնվում ցավիս բուժում,
     Մի անգութ կարոտ է ինձ անվերջ տանջում:
     ____________________________
     Հ.Գ.Էլ չունես արև, էլ չունենք իրար ու ԴԺԲԱԽՏ ենք հավասարապես:
    
     Լիդ (Լունա) Պետրոսյան
     Ամենազգացմունքային

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5134 | 0 | 0
Facebook