Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չկայացած սերը մեր . . . ♥

16:26, երեքշաբթի, 24 հունիսի, 2014 թ.

Նկարագրել տխրությունը, որ անկախ քո կամքից է ստեղծվում, ցավոք, շա՜տ հաճախ բառերը չեն կարողանում....
     Ոչինչ առանց պայքարի չի տրվում, իսկ կորցնելն այնքա՜ն է հեշտացել, որ ակամա տեսնում ես, թե ինչպես է ներկադ անցյալ դառնում...Րոպեներում անէանում, դադարում լինել:

Ցավում են, արտասվում, զղջում, կարոտում, ավելի ուժեղ սիրում: Հետ բերել չեն կարողանում: Կարիքն են զգում ու տանջվում... անվե՜րջ:
     Իսկ արտասվում են նրանք, ովքեր ունեն հոգի, նրանք թույլ չեն:
     ....Ու թե ստացվեր ջնջել ամենը, ինչ եղել է ու թե նորից հավատալ կարողանայի...բայց չեմ կարող ու չի լինի:
     Եվ ինչքան էլ հիմա կարոտն այս կարծես օդ է, որ չցանկանալով եմ շնչում, ստիպված եմ շնչել՝ զուտ ապրելու, ուժեղ լինելու համար:
     Կորցրել ես մեր սերը, գուցե հիմա փնտրես ուրիշը: Իսկ իմ ուրիշը ոչ այլ ոք էր, քան միայն դու:
     Եվ ինչքան էլ սիրել եմ, անցել է արդեն....Սառնությունն ու հիասթափությունը խո՜րն էին մեր չկայացած սիորուց: Չկայացած սերը մեր այդպես էլ երանելի, անմոռանալի կմնա իմ հուշերում:

Իսկ դու ինձ պարտք մնացիր մի բուռ սեր ու մի ամբողջ ծով անկեղծություն...
     Թողեցիր, որ դառնամ ուրիշինը...
     Վաճառել ես մեր սերը, գնել թվացյալ հպարտություն...Իսկ իմ սերը չի վաճառվում ՝ անգին է, ավելի թանկ, քան քո էժանագին հպարտությունն է:
    
    

Լիդ (Լունա) Պետրոսյան
     Ամենազգացմունքային

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4568 | 0 | 0
Facebook