Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դու դարձար անգո . . . ♥

15:25, չորեքշաբթի, 21 մայիսի, 2014 թ.

Դու կոտրել ես սիրտս, պահանջում ես, որ սիրեմ ...
     Կոտրել ես հոգիս, պահանջում ես, որ ներեմ, հավատամ նորից ...
     Կոտրել ես ձեռքերս, պահանջում ես՝ գրկեմ, որ նորից ապրես իմ մի շնչով ...

Կորտրեցիր ինձ ՝ քաջ գիտացելով կարևորությունդ: Գուցե օգտվեցիր այն փաստից, որ քեզ նվիրված էի այդքան: Իսկ ես քեզնով էի լցված, բայց դու չքացար: Անշնչացա՜...Հոգիս մահացավ այն ժամանակ, երբ անդադար հեկեկալուց հետո, մի օր ուժ գտավ իր մեջ ու գիտակցեց, որ ժամանակն է առանց արցունք ապրելու: Դադարեց պայքարել, լցվեց սառնությամբ, ծանրացավ, ինչպես քարն է ծանր...
     Ու դեռ որքա՜ն են ինձ հետ լինելու քեզ հետ կապված հուշերը: Ինչպե՞ս մոռանամ ձեռքերիդ քնքշանքը, այն ապրեցնողը, որ զգում էի, երբ ձեռքս էիր բռնում ու նայում աչքերիս այնքա՜ն զգացմունքներով լի ու քիչ հուզված: Կգնամ, որ գոնե այդպես հասկանաս ունեցածիդ գինը ու գիտակցես՝ ինչ մնաց քեզ հիմա:
     Զուր է ամեն խոսք, ամեն քայլ հիմա: Չգնահատված ժամանակը քեզանից հոգնեց ու դու ետ մնացիր ընթացքից: Գուցե էգոիստություն թվա, բայց քիչ ավելին էի քեզնից ուզում, քան լոկ կեղծ խոսքերդ են եղել, անկեղծ թվացող խոստումներդ, որոնք երջանկացնում էին մեզ: Իսկ մենք էլ չկանք: Գիտեմ, կյանքումդ դեռ շատերը կլինեն .... կգան ու կանցնեն, չեն նվիրվի, չեն սիրի այդչափ մաքուր: Կհոգնես կարճատև խաղերից, որ կլինեն կյանքումդ, որովհետև դու սովոր ես դրանց ու կախյալ դրանցից: Կփորձես տևական երջանկություն գտնել, հավատացնում եմ ՝ չի ստացվի: Համոզված լինելուս պատճառն էլ՝ էությունդ այդքան լավ հասկանալն է: Հասկացի՛ր, որ տվածիդ պատասխանը ետ կգա քեզ, որովհետև ինչքան էլ ես հոգուս խորքում քեզ ներեմ, մեկ է ՝ Ասված ամենն է տեսել... Կզղջա՜ս....Խղճի մի նշույլ գուցե այդժամ նկատվի քեզ մոտ, բայց դա էական էլ չէ ինձ համար .... Գնահատել սովորիր, որ կորցնելուց հետո չլացես: Ցավեցնելուց հետո ՛՛կներես՛՛-ն էլ է արժեզրկված լինում՝ անգամ ներել ցանկացողի հոգում: Իսկ ես հիմա ոչինչ չունեմ կորցնելու....Դու դարձար անգո: Ու հիմա քեզ հենց այդ անունն եմ տվել ՝ չվախենալով, որ կսխալվեմ նորից ու մի օր կզղջամ, կներեմ .... Այլևս ոչինչ առաջվանը չի լինի:
    

Լիդ Պետրոսյան
     Ամենազգացմունքային

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5431 | 0 | 0
Facebook