Loading...

Articles

Բարսելոնան ևս միացավ Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին

12:04, Thursday, 21 March, 2013
Բարսելոնան ևս միացավ Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին

«Բարսելոնան» մտադիր է ամռանը գնել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այս սենսացիոն լուրը հաղորդում է շվեյցարական Gerüchte Ticker պորտալը։

Կատալոնական ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի 2 գլխավոր նպատակներն են «Սանթոսի» հարձակվող Նեյմարն ու մեր Հենրիխը։ Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է 25 մլն եվրո առաջարկել Մխիթարյանի տեղափոխության դիմաց։

Նշվում է, որ Նեյմարն ու Մխիթարյանը աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի կազմում կփոխարինեն Դավիդ Վիլյային ու Ալեքսիս Սանչեսին։

Հիշեցնենք, որ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4791 | 0 | 0
Facebook