Loading...

Articles

Արմեն Աշոտյանի այսօրվա հրամանը

16:16, Friday, 22 March, 2013
Արմեն Աշոտյանի այսօրվա հրամանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր արձակել եմ հետևյալ հրամանը:

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ և ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ
     ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
     ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
     ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջներով'

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ'

Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք' ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի' 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը) ' հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչև ս/թ մարտի 31-ը:

Մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը' դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4961 | 0 | 0
Facebook