Loading...

Articles

Աշխարհը մեկ ժամով կխորասուզվի խավարում. «Երկրի ժամը» կնշեն ողջ աշխարհում եւ ՄՏԿ-ում

14:57, Saturday, 23 March, 2013
Աշխարհը մեկ ժամով կխորասուզվի խավարում. «Երկրի ժամը» կնշեն ողջ աշխարհում եւ ՄՏԿ-ում

Մարտի 23-ին շատ երկրներում միջազգային էկոլոգիական ակցիա կանցկացվի՝ «Երկրի ժամը» ։ Միջոցառմանը ավելի քան 7 հազար քաղաքներ կմասնակցեն, որոնցում տեղի ժամանակով ժ. 20: 30-ին մեկ ժամով կանջատեն այս կամ այն պետությունների խորհրդանիշ շենքերի արտաքին լուսավորությունը։

Մոսկվայում ակցիային առաջին անգամ կմիանան Կրեմլը եւ Սպիտակ տունը։

Առաջին անգամ կմասնակցի Սիդնեյը, որտեղ կանջատվի հայտնի օպերային թատրոնի եւ Հարբոր Բրիդջ կամրջի լուսավորությունը։

Հայաստանը նույնպես կմասնակցի ակցիային, որի կազմակերպիչը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն (WWF) է՝ Հայաստանի բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների հետ համատեղ։

«Երկրի ժամը» Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից անցկացվող ամենամյա միջազգային ակցիա է, որի նպատակը մոլորակի բնակչության ուշադրությունը կլիմայական փոփոխությունների հիմնախնդրի վրա հրավիրելն է։

Միեւնույն ժամին ամբողջ աշխարհի մարդիկ կամավոր կանջատեն լույսերը, իսկ պետական խորհրդանիշ հանդիսացող շինությունների արտաքին դեկորատիվ լուսավորությունը կմարի։ Համաշխարհային հայտնի շենքերից կմարեն Բուքինգհեմյան պալատի, Լոնդոնի խորհրդարանի, Ելիսեյան պալատի, Էյֆելյան աշտարակի, Լուվրի եւ Փարիզի Աստվածամոր տաճարի, Էմփայր Սթեյթ Բիլդինգի եւ Ազատության արձանի, Չինական Մեծ պարսպի եւ այլ շենքերի լույսերը։

Նախորդ տարի «Երկրի ժամը» մարտի 31-ին էր անցկացվել՝ ռեկորդ արձանագրելով. 152 երկրների 6950-ից ավելի քաղաքներ եւ բնակավայրեր էին մասնակցել։ Սա շրջակա միջավայրի պահպանության խոշորագույն կամավոր ակցիան է։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4221 | 0 | 0
Facebook