Loading...

Articles

Արքայադուստր Դիանայի 10 զգեստներն աճուրդում վաճառվել են 1, 2 մլն դոլարով

16:05, Wednesday, 20 March, 2013
Արքայադուստր Դիանայի 10 զգեստներն աճուրդում վաճառվել են 1, 2 մլն դոլարով

Լոնդոնում կայացած աճուրդի շրջանակներում վաճառքի են հանվել Ուելսի հանգուցյալ արքայադուստր Դիանայի 10 ամենահայտնի զգեստները, որոնց վաճառքից գոյացած գումարը կազմել է 1, 2 մլն դոլար, հայտնում է The Telegraph-ը։


    

Աճուրդի կազմակերպիչ Քերի Թեյլորը նշել է, որ, գնելով Դիանայի ամենակուլտային զգեստները, մարդկանց բացառիկ հնարավորություն է ընձեռվում մի պահ առնչվել Մեծ Բրիտանիայի ժամանակակից պատմությանը։


    

Վաճառված նմուշների շարքում է նաև հանրահայտ մուգ կապույտ զգեստը, որով 1985թ. արքայադուստրը Սպիտակ տանը կազմակերպված պարահանդեսի ժամանակ պարել է հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտայի հետ։ Վիկտոր Էդելշտեյնի հեղինակած զգեստը վաճառվել է 362 հազար դոլարով։


    

Արքայադուստր Դիանան, ով կենդանության օրոք եղել է նորաձևություն թելադրող համաշխարհային դեմք և բարեգործ, 1981թ. ամուսնացել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ։ Արդյունքում լույս աշխարհ են եկել նրանց 2 որդիները՝ Ուիլյամն ու Հարին, սակայն 1996թ. զույգն ամուսնալուծվել է։ Դիանան մահացել է 1997թ. Փարիզում՝ ավտովթարի հետևանքով։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4476 | 0 | 0
Facebook