Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԻՐ ԿՅԱՆՔԻ ‹‹ԿՏԱԿԻ›› ՄԱՍԻՆ

23:56, Thursday, 01 June, 2017
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԻՐ ԿՅԱՆՔԻ ‹‹ԿՏԱԿԻ›› ՄԱՍԻՆ

Դեռ վաղ ժամանակներից մարդու կյանքը եղել է փիլիսոփայական խորհումների առարկա, սակայն ոչ միշտ է կանգնած եղել փիլիսոփաների ուշադրության կենտրոնում: Մարդու կյանքում կարևորվում է կյանքի «կտակը», այսինքն` մարդու կյանքի արդյունքները:


     Մարդը ներգրավված է պատմական շարժման մեջ, պատասխանատու է ոչ միայն իր, այլև մյուս մարդկանց առաջ: Այսօրվա կյանքում մարդը ներկայանում է մարդկային հոգու ողբերգությունը բյուրեղացած կաթիլների տեսքով, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Մարդու կյանքում մարդկային հարաբերությունների կործանարար և աշխարհավեր նշանակությամբ պայմանավորված արմատական հարցեր սրությամբ ու խորությամբ շոշափելով` կատարվում է մարդկայինի և անմարդկայինի արժեքների համահարթեցում:
    
    

Հոգեբան Նաիրա Զարգարյանի կարծիքով. Իրականության արտացոլման համար ընտրելով յուրովի սկզբունքներ` մարդը փորձում է գտնել կյանքի համար հիմք հանդիսացող արժեքները` կատարելով գեղարվեստական խոսք ու խորհուրդ ունեցող ընդհանրացումներ: Մարդու կյանքի մտորումների հիմքում ընկած է մարդկային կյանքի հեռանկարի գաղափարականական կռվանների որոնումը, մարդու կյանքի կտակը, որն էլ և առաջ է բերում սեփական հայացքի, գաղափարական մոտեցման ուղեծրով վերհանել մարդկայինն հարաբերությունների արատները: Չանտեսելով, չշրջանցելով պրոբլեմային հարցադրումները` մարդը փորձում է ներկայացնել իրականության դիմագիծը փոխող երևույթների բացասական ու մեծ անդրադարձումները` այն հույսով, որ իրականության բնականոն ընթացքը կգտնեն: Ժամանակաշունչ ու հրատապ հարցադրումներն առաջ քաշելով` մարդու կյանքը ներկայանում է միջավայրի ներքին ամբողջականության և մարդկային բազմապիսի հարաբերությունների համայնապատկերում, որոնք խորհրդանշում են տնտեսական, հասարակական ու քաղաքական հեղափոխություն և կործանում: Լուծում պահանջող կյանքի հարցականներն անընդհատ ուշադրությունն են հրավիրում իրենց վրա:


     Այս պարագայում մարդու առջև ծառանում է կյանքի իմաստի հարցը, հիվանդագին հարցերից մեկը, որն իրենով նշանավորում է նրա ապրելաձևը և կյանքի նպատակը: Բնական է, որ յուրաքանչյուր ոք իր անհատական կյանքի նպատակները և իմաստը իրականացնելու համար շարժվում է կոնկրետ գաղափարներով, կյանքի է կոչում հենց այդ գաղափարները: Արտաքին հայացքից որքան էլ այդ գաղափարները անհատական լինեն՝ միայն քեզ վերաբերվող, այնունամենայնիվ, իրենց բնույթով ու ծագումով խորապես հասարակական են, բխում են հասարակական շահերից:


     ‹‹Իրենց նպատակները մարդիկ իրականացնում են ոչ թե մյուս մարդկանց ու կոլեկտիվների շահերից ու նպատակներից անջատ ու անկախ, այլ այնպես, որ դրանք զուգակցվեն մյուսների շահերին ու իրականացվեն հանուն այդ շահերի: Այս երկակի օրինաչափությունը ստիպում է մարդկանց ապրել բարոյական նորմերով՝ բարության, ճշմարտության և արդարության սկզբունքներով, հակառակ դեպքում՝ մարդը տեղ չունի մարդկային հանրության մեջ: Այսինքն անընդհատ մարդու կյանքի իմաստը խստիվ թելադրվում, նախապես ծրագրավորվում և իրականացվում է հասարակայնորեն՝ մյուս մարդկանց շահերին ու գործողություններին զուգակցված: Սա է պատճառը, որ մարդը ցուցաբերում է ստեղծագործական ակտիվություն, ստեղծում այնպիսի արժեքներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են դրականորեն: Հենց այստեղ է թաքնված մարդու կյանքի իմաստը՝ ապրելու և աշխատելու այնպես, որ հասարակայնորեն իմաստավորվի իր անհատական կյանքը: Այլապես մարդը կհավասարվի կենդանուն››-ասում է հոգեբանը:


     Մարդու անհատական կյանքի իմաստը, այսպիսով, ձևավորվում է և արժեքավորվում ոչ թե նրա անցողիկ անհատական կյանքով ու գործունեությամբ, այլ այն բանի գիտակցումով, որ նրա կյանքն ու գործունեությունը իմաստավորվում ու արժեքավորվում են հասարակայնորեն:
    
    

Մարդու ‎ֆիզիկական-կենսաբանական մահով չի ավարտվում նրա կյանքը: Այն շարունակվում է նախ, գենետիկորեն՝ փոխանցվելով սերնդից սերունդ, և, երկրորդ, մարդկային ցեղի անընդհատության շնորհիվ՝ ձուլվելով մարդկային պատմությանը: Այս ռեալ իրողությունների շրջանակներում մարդը իմաստավորում է իրեն ու իր կյանքի իմաստը, իր արարքներն ու գործունեությունը, այն՝ թե որքանով է նա ապրել իր հարազատների, մերձավորների, արյունակիցների, մյուս մարդկանց, ազգի ու հայրենիքի, և, ընդհանրապես, հասարակության շահի և բարօրության համար: Այս բարձունքից դիտարկելով մարդկանց անհատական վերջավոր կյանքը, տեսնում ենք, որ նրա ‎ֆիզիկական մահով չի ավարտվում նրա անհատական կյանքը: Մարդկային ցեղի հավիտենական գոյության մեջ այն շարունակվում է որպես մարդկության համաշխարհային պատմության մի մասնիկ: Մարդը անմահանում է այս հոսքի մեջ՝ որպես ժամանակակիցների ու սերունդների համար պատմություն կերտող:

Այդ իսկ պատճառով յուրաքանչյուրը պետք է մտածի իր կյանքի ‹‹կտակի›› մասին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4385 | 0 | 0
Facebook