Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԹԵ՞ ԴԱՍԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՊԱՏՐՎԱԿ

21:24, Thursday, 01 June, 2017
ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԹԵ՞ ԴԱՍԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՊԱՏՐՎԱԿ

-Առավոյան արթնացա, և զգացի, որ ինքնազգացողությունս վատ է, որոշեցի այդ օրը դասի չգնալ: Ես կանչ գրեցի մեր տեղամասային պոլիկնիլիկա, որտեղից եկան և ասացին, որ բժշկի տեղեկանք չեն կարող տրամադրել: ՈՒ այդ օրը բնականաբար բացակա ստացա: Շատ կուզենայի իմանալ՝ իրենք ինչ իրավունքով ինձ բժշկի տեղեկանք չեն տալիս այն դեպքում, որ ես վատ եմ եղել: Ինձ ասում են գնա ուսանողական պոլիկնիլիկա՝ բա իրենք ինչի՞ համար են:
    
    

Այս հարցը հուզում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխարագրության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Սահակյանին, ով իր խոսքով, բամիցս դիմելով Բաղրամյան 8 հասցեում գտնվող իրենց թաղամասային պոլիկնիլիկա, չի կարողացել բժշկի տեղեկանք ստանալ, և իր խոսքով անտեղի բացակայություններ է ստացել: Այս հարցի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստացա Բաղրամյան 8 հասցեում գտնվող պոլիկնիլիկայի՝ չափահասների բժանմունքին սպասարկող, բժշկուհի Անահիտ Կիրակոսյանից: Նրա խոսքով ԵՊՀ ռեկտորատը, Երևան քաղաքի բոլոր պոլիկնիլիկաներին՝ առողջապահության նախարարության համապատասխան թույլատվությամբ, արգելել է ԵՊՀ ուսանողներին տրամադրել բժշկի տեղեկանք:
    
    

-Հատկապես վերջին շրջանում՝ տնօրինության կողմից, շատ է խստացվել մեր բժշկուհիների աշխատանքի հսկողությունը: Մենք աշխատում ենք հետևյալ մեթոդով, երբ ուսանողը կանչ է գրում հենց տեղում կազմում ենք խումբ, որտեղ անպայման լինում է մեր գլխավոր բժշկուհին, ես, երբեմն փոխտնօրենը: Հասնում ենք տեղ և պարզ է դառնում, որ այդ օրը պարզապես ուսանողը գլխացավի պատճառով կանչ է գրել և տեղեկանք է պահանջում մեկ օրվա բացակայության համար՝ ի դեպ մենք տեղեկանք տալիս ենք 3 և ավելի օրերի համար, որովհետեև հիվանդ մարդիկ սովորաբար մեկ օրում չեն լավանում: Մեզ ԵՊՀ ռեկտորատից շատ խիստ զգուշացրել են, որ մենք իրավասու ենք ուսանողին տեղեկանք տրամադրելու միայն այն դեպքում, երբ նա անկողնային հիվանդ է և չի կարող գնալ ուսանողական պոլիկնիլիկա, կամ առհասարակ ունակ չէ տանից դուրս գալու:
    
    

Հիշելով մի դեպք, որը տեղի էր ունեցել մարտ ամսվա սկզբին Տիկին Կիրակոսյանը հավելեց, որ ուսանողներից մեծ մասի համար բժշկի տեղեկանքը պարզապես դասերից՝ առավել ևս քննություններից բացակայելու պատրվակ է.
    
    

- Մարտ ամսվա սկզբին, մի ուսանողուհի կանչ գրեց, որ շատ վատ է, և այնպես էր խոսում, որ վախեցած, արագ հավաքվեցին և հասանք իրենց տուն: Ի՞նչ պարզվեց: Երբ ներս մտանք ինքը անկողնում պարկած էր: Ես իր հետ խոսում եմ, հարցեր եմ տալիս ինքը պլանշետով է խաղում: Մի պահ հայրը սաստեց և վերցնելով ձեռքից ասաց, որ գոնե լսի թե ինչ եմ խոսում: Ի դեպ ասեմ, որ շատ հաճախ, «մաղարիչներով, բոմբոներկաներով» իրենց ընտանեկան բժշկից տեղեկանք են վերցնում: Եվ նմանատիպ բաների համար էլ մեզ արգելել են տեղեկանք տրամադրել:
    
    

ԵՊՀ ռեկտորատի՝ ուսանողների հարցերով բաժնի աշխատակիցը, ասաց, որ ուսանողները հիմնականում դասերից բացակայելու համար իրենց ծանոթ բժիշկներից տեղեկանք են վերցնում, այդ պատճառով էլ ԵՊՀ –ում բացառիկ դեպքերում են ընդունվում պոլիկնիլիկայի տեղեկանքները: ԵՊՀ աշխարագրության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Հայրապետյանն էլ համաձայնեց նշված տեսակետների հետ ասելով.
    
    

-Եթե անկեղծ լինեմ երկու անգամ փորձել եմ պարզապես բացակա չստանալու համար տեղեկանք վերցնել, բայց չի հաջողվել: Գիտե՞ք երևի մի կողմից էլ լավա, որովհետև էդ խստության արդյունքում պարտաճանաչ հաճախում ենք:
    
    

Այս ամենից զատ կա ևս մեկ խնդիր, որը այս դեպքում պակաս կարևոր չէ: Իսկ ինչպե՞ս պետք է վարվեն այն ուսանողները, ովքեր մարզերում են բնակվում և չունեն Երևանյան գրանցում: Այս հարցի վերաբերյալ ԵՊՀ ուսանողական պոլիկնիլիկայում, պարզաբանեցին, որ տվյալ ուսանողների համար կա այլ մոտեցում.
    
    

-Պարզապես համոզված լինելու համար, որ տվյալ ուսանողը մարզաբնակ է անհրաժեշտ է միայն, որ նա ներկայանա անձնագրով և իհարկե ուսանողական քարտով: Կարող եմ ասել, որ այս դեպքում նրանք երևանաբնակ ուսանողից միայն այդքանով է տարբերվում: Մենք կտրամադրենք համապատասխան տեղեկանքը՝ իհարկե համոզվելուց հետո, որ իսկապես վատառողջ է, և որևէ խնդիր չկա, - ասաց

Ի վերջո նման խստացումները անշուշտ իրենց ազդեցությունն ունենում են ոմանց համար դրական, ոմաց համար էլ բացասական առումներով: Սա այն խնդիրներից է, որ արդարացի լինելու դեպքում հնարավոր է հեշտ լուծելի դարձնել՝ շարժվելով վերը նշված կանոնակարգով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5291 | 0 | 0
Facebook