Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԹՎԱՑՅԱԼ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

22:39, Thursday, 01 June, 2017
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԹՎԱՑՅԱԼ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

‹‹Դեռ մանկությունից շատ էի սիրում երգն ու երաժշտությունը և մտածում էի, որ կարող եմ երգչուհի դառնալ››:
    
    

Սակայն կյանքն այլ կերպ դասավորվեց: Հանգամանքների բերումով շատ կարճ ժամանակ միայն կարողացավ հաճախել երգի խմբակ: Պատճառներից մեկն այն էր, որ նա բավականին ինքնամփոփ էր և չէր խոսում իր երազանքների և ցանկությունների մասին: Եվ հենց դա էր պատճառը, որ տարիներ անց գուցե հասկանալով իր սխալը սկել էր արտահայտել իր ցանկություններն ու երազանքները: Գայանե Գևորգյանն այդպիսին էր: Այժմյան երիտասարդ և գիտակից աղջիկը ունի նաև այլ երազանքներ: Նա շատ է սիրում ճանապարհորդել, շփվել տարբեր մարդկանց հետ: Բարի է, երազկոտ, չհիասթափվելու մեծ կարողությամբ և կարողանում է կյանքին դրական կողմով նայել:

‹‹Կյանքն այնքան կարճ է, որ պետք է տեսնես և ապրես միայն դրականը››:
    
    

Ժամանակին հրաժարվելով երգչուհի դառնալու մտքից Գայանեն ընտրեց մի մասնագիտություն, որը ևս կապ ուներ ստեղծագործելու հետ: Դա ժուռնալիստի մասնագիտությունն էր: Ընդունվելով համալսարան նա իմացել էր, որ կարող է իր մանկության երազանքը իրականացնել համալսարանի մշակույթի կենտրոնի շնորհիվ:
    
    

‹‹Քանի-որ նպատակներիցս մեկը իմ սիրելի գործով զբաղվելն էր՝ երգելը, որոշոցի համատեղել երկու արվեստները միասին, և շատ ուրախ եմ, որ ստացվել է››:
    
    

Ձգտեց, աշխատեց և ի վերջո հասավ իր նպատակին:

Սակայն այդքանով չկարողացավ բավարարվել և գնաց իր մյուս երազանքի ետևից. սկսեց զբաղվել տուրիզմով:

Առաջին կուրսում միասին առաջին անգամ արշավախմբով մասնակցեցինք դեպի Լաստիվեր արշավին, և դա արդեն կրեց շարունակական բնույթ: Եվ հետո արդեն աշխատանքի առաջարկ ստացավ, որից նա պարզապես չէր կարող հրաժարվել:
    
    

Այժմ նա զբաղվում է բոլոր իր սիրելի գործերով, չի տրտնջում և փորձում է էլ ավելի առաջ շարժվել:
    
    

‹‹Հաճույքով եմ կատարում իմ աշխատանքները, դրանք ինձ դրական էմոցիաներ են հաղորդում, լավ է երբ կարողանում ես գտնել քո ուղին››:
    
    

Սա է այն փոքրիկ և ինքնամփոփ աղջնակը ով ի վերջո կարողացավ կյանքում իր ուրույն տեղը գտնել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4308 | 0 | 0
Facebook