Մի քանի տարի է, ինչ մեր դպրոցը համագործակցում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ և այդ շրջանակներում կազմակերպվեց հերթական այցը համալսարան՝ ավագ դասարանների աշակերտների մասնակցությամբ (ուղեկցությամբ մաթեմաթիկայի ուսուցչուհի՝ Վ. Մարտիրոսյանի): Այցը կազմակերպվել էր ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գ. Սանթրոսյանի և ավտոմոբիլների և տրակտորների ամբիոնի դասախոս և մեր դպրոցի կառավարման խորհրդի անդամ Ս. Թադևոսյանի նախաձեռնությամբ:
Համալսարան մտնելուն պես զգացինք գիտության շունչը, մտովի պատկերացրինք մեզ ուսանող: Համալսարանի գործունեության և ծրագրերի մասին մեզ տեղեկացրին համապատասխան ներկայացուցիչները: Այնուհետև մեր առջև բացահայտվեցին գինեգործության գաղտնիքները՝ գինեդարանում:
Նպատակային էքսկուրսիայի հաջորդ կանգառները շախմատի և պատմության թանգարաններն էին, ուր իմաստնացանք իմաստուն խաղի և պատմական նշանակություն ունեցող արժեքների բացահայտմամբ: Տպավորիչ էր այցը. կարծում ենք՝ մեզնից ոմանք կդառնան համալսարանի ուսանողներ, իսկ նման այցերը կլինեն շարունակական:
12-րդ դաս. աշակերտուհի Ա. Ղարսայան