Սեպտեմբերի 20-ին մեր դպրոցում կայացավ անկախության 25 –ամյա տարելիցին նվիրված կոնֆերանս. Ներկա էին ուսուցիչներ, դասարանական խորհեւրդներ, աշխորհրդի նախագահը, հոդվածներով հանդես եկան հումանիտար հոսքի սաները:
Մերթընդմերթ գիտական շունչը համեմվում էր ասմունքով, երաժշտությամբ, ցուցադրված շնորհանդեսով:
Հավաքվածները լիացան ոչ բոլոր ազգերին տրվող այդ բարձրագույն պարգևի` անկախության արժևորման ուժով, մեր պատմական անցյալի փառապանծ էջերի և ներկայիս ձեռքբերումների զորությամբ: Նշվեց` մենք զորավոր և խաղաղասեր ազգ ենք, մեր հայկյան նետի հաղթական սլացքն էլ` դիպուկ ու խրոխտ:
Կայացավ նաև խաղ –մրցույթ` «Հայի աչքեր» խորագրով, հաղթողը` 10-րդ բ դասարանի աշակերտ Գ.Կարապետյանը, պարգևատրվեց: Ընթերցվեցին նաև հատվածներ «Ես սիրում եմ քեզ, իմ հայրենիք» վերնագրով շարադրություններից. Շարադրության ստուգատեսը ևս նվիրված էր անկախության 25 –ամյա տարելիցին:
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ` Ռ.Աֆյան