Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի ստեղծողն է և մատենագրության հիմնադիրը, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը: Եվ պատահական չէ, որ 8-րդ Բ դասարանի աշակերտները դասղեկ Ա.Գրիգորյանի գլխավորությամբ այդ վեհ գիտակցումով կազմակերպեցին այդ մեծանուն հային նվիրված միջոցառումը` «Եվ այր մի` Մաշտոց անուն» խորագրով: Ներկայացման ժամանակ աշակերտները ցույց տվեցին մեծանուն ուսուցչի անցած դժվար ուղին` սկսած պատանեկությունից մինչև հայկական տառերի ստեղծումը: հայոց այբուբենի արարչագործ ուժը մեծ ներշնչում առաջացրեց թե՛ հանդիսատեսի մոտ, թե՛ միջոցառման մասնակիցների մոտ:
Դասղեկ` Ա.Գրիգորյան