Loading...

Articles

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի հաղթարշավը

11:29, Tuesday, 13 December, 2016
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի հաղթարշավը

Ռազմամարզական խաղերում առաջատար դիրքեր զբաղեցնելը մեր տղաների համար դարձել է պատվի խնդիր:

Տարածքային փուլում առաջինը, մարզային փուլում դարձյալ առաջինը լինելու հանգամանքը փաստում է հայ ուժի, ամենահաղթ բազկի մասին: Դպրոցի թիմը պարգևատրվեց գավաթով և պատվոգրերով նախազորակոչային և զորակոչային տարիքի ռազմամարզական խաղերի մարզային փուլում առաջին տեղը գրավելու համար:

Նռնակի նետում, ձգումներ, վազք…Բոլոր մարզաձևերում փայլեցին իրենց հմտություններով մեր սաները` Բորիսը, Արմոն Էդիկը, Գևորգը, Վահեն ու Գոռը, Նարեկն ու Գարիկը, Վազգենն ու Էդգարը, Խաչիկն ու Հրաչը:

Շնորհավորում ենք մեր դպրոցին, շնորհավորում ենք մեր սիրելի տղաներին և ընկեր Կարապետյանին: Առջևում հանրապետական մրցունմերն են: Այս հաղթանակը հաջորդ փուլի ուղեգիրն է: Դե ինչ հաղթական ընթացք:


    
    

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ` Ռ.Աֆյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4275 | 0 | 0
Facebook