Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԵՊՀ աշխատակցին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին

12:09, Friday, 08 May, 2015
ԵՊՀ աշխատակցին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին

Մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Աճեմյանը:
     ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ. Ս.-ի երկու քննությունների գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել եւ ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:


     Կատարվում է նախաքննություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4239 | 0 | 0
Facebook