Loading...

Articles

Ամեն բացվող օր

18:17, Thursday, 22 May, 2014
    

Այն, ինչ ես հասկացա, երբ ուրախ տրամադրությամբ կարդացի երբևէ գրածս բոլոր տխուր տողերը, այն էր, որ կանգ առնելու ժամանակն է:

Նաև հասկացա, որ կյանքը միշտ ուրախ և ժպտացող մարդկանց է սիրում, իսկ ես դադարել էի այդպիսին լինելուց:

Ես հասկացա, որ եթե ուզում եմ լինել երջանիկ ու կյանքս դրախտ դարձնել, պիտի մաքրեմ հոգիս, խաղաղվեմ...

Կյանքը մեծ պարգև է, ու ես բախտավոր եմ, որ ունեմ այն: Աստված սիրում է ինձ, ու ես դա ամեն բացվող օր եմ նկատում...

Ես նաև հասկացա, որ կյանքն անարդար չէ... Պնդեք հակառակը, վիճեք ինձ հետ... Բայց... Մենք միշտ ստանում ենք այն, ինչին արժանի ենք, իսկ եթե երբեմն մեզ թվում է, թե արժանի չէինք, ապա լավ կանենք երկար մտածենք...

Բարություն և լույս ստանալու համար պետք է լինել բարի և լուսավոր, վատը չխոսել, չմտածել, չչարանալ ու միշտ հիշել, որ կյանքը բումերանգ է, ոչինչ անարձագանք չի մնում, լավն ես անում, լավով կպարգևատրվես, և հակառակը...

Տխրելով երջանկություն չես ստեղծի... Ու ես ապրելու եմ, ժպտալու, ծիծաղելու և սիրելու եմ, քանզի մարդիկ ծնվում են, որպեսզի երջանիկ լինեն... Ես շնորհակալ եմ Աստծուն, որ հասկացա դա...

Իսկ այն, թե մարդիկ ինչ են անում, ստում են, խաբում, դավաճանում, դա ինձ ոչ վերաբերում է, ոչ էլ հուզում... Անտարբերություն չէ, ուղղակի մարդ սեփական կյանքը պիտի ապրի ու լավը լինի: Վատերն իրենք թող իրենց մասին մտածեն, համաձայն չե՞ք... Չէ՞ որ կյանքը վաղ թե ուշ նրանց իրենց արժանի պատասխանը տալու է...

Սիրով լցվելու և հանգստություն շնչելու ժամանակն է... Ես սիրում եմ կյանքը, կյանքն էլ ինձ է սիրում: Իսկ եթե կյանքը ձեզ չի սիրում, ապա խնդրում եմ ինձ չմեղադրել... Պատճառները յուրաքանչյուրն իր մեջ պիտի փնտրի...

Ժպտացեք և լավատես եղեք...
    
     http://tovmasyanlusine.blogspot.com/2014/05/blog-post_22.html
    
     Lusine Tovmasyan Blog

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4017 | 0 | 0
Facebook