Loading...

Articles

Իմ ուրիշ երջանկություն

22:07, Monday, 20 January, 2014
    

Լսիր, այնքան հուզված եմ: Կարոտել եմ քեզ, քեզնով շնչելս, մինչև գիշերվա կեսը քո մասին մտածելս, քեզ մտքում փայփայելս ու մտովի ամեն վայրկյան քեզ հետ լինելս... Ինչպես օդը` ինչպես այն գարնանային թարմ օդը, որը ողջ հոգով անվերջ շնչում ու չես հագենում: Ինքս էլ չեմ հասկանում` քո մեջ ի՞նչ եմ գտել: Այնքան եմ կարոտել, որ թվում է` կանգ է առել ողջ աշխարհը, որ թվում է` առանց քեզ չկա ոչինչ, չկամ ես, չկամ ուրախ ու սիրահարված ես...

Քեզ մեկ անգամ եմ տեսել, բայց այդ մեկ անգամն էլ բավական էր, որ չկարողանայի այնքան ուժ գտնել մեջս ու բաց թողնել ինձ շղթայած սիրուս կապանքները... Չեմ ասում սիրուդ, դու գերադասում ես մենության մեջ կասկածներով մտատանջվել, իսկ ես ապրելու եմ... Ապրելու եմ հենց քեզնով` թեկուզ իմ վիրտուալ քեզնով...

Այս սերը զորեղ է ինձնից... Իսկ քեզնի՞ց: Իսկ դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ես ուր եմ եկել ու հասել, գոնե տեսնո՞ւմ ես, թե ինչպես են աչքերդ վառվում իմ սիրով, գոնե մտածո՞ւմ ես, որ արդեն կանգառ չի մնացել, չկա ոչ ժամ, ոչ ժամանակ...

Ինչպես լույսը, առանց որի մեկ վայրկյան չեմ դիմանա, կարոտել եմ այնքան ուժգին, որ մեզ մի կյանքն էլ բավարար չի լինի, կարոտել եմ այնքան անզուսպ, որ հոգիս դուրս է պրծել իր տեղից, եկել անկոչի նման փարվել է քեզ ու շունչ ստացել...

Տեսնո՞ւմ ես` սերս չի ավարտվում... Անհաջող փորձեր եմ անում քեզ մոռանալու, բայց ապարդյուն... Տեսնո՞ւմ ես` որքան ժամանակ է անցել, բայց իմ մեջ ոչինչ չի փոխվում...

Կարոտել եմ, ինձնից էլ շատ, քեզնից էլ շատ, կամ թե իրար գումարած, կամ թե իրար բազմապատկած, կարոտել եմ ժպիտդ, ուրախությունդ, ներքին երջանկությունից սիրահար հայացքդ ու... Քեզ...
    
     http://tovmasyanlusine.blogspot.com/2014/01/blog-post_19.html
    
     Lusine Tovmasyan Blog

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2750 | 0 | 0
Facebook