Loading...

Articles

Սիրո Լեզու

23:46, Wednesday, 06 November, 2013
    

Նման ես այն լեզվին, որի բառապաշարն ու քերականությունը յուրացրել եմ, անգիր արել, խոսել ցավոք չի ստացվում: Որոշել չեմ կարողանում` մեռա՞ծ լեզու ես, թե՞ դեռ կենդանի, թե՞ դեռ կարող եմ ապրեցնել ու շունչ տալ գոյությանդ: Չէ, բարդ լեզվի հետ գործ ունեմ...

Ասում են` երբեք հնարավորություն չեմ ունենա խոնարհել ու հոլովել քեզ... Բայց դե ես սովորություն չունեմ լսելու, թե ինչ ես ասում ուրիշները... Չէ՞ որ նրանք ուրիշ են, չգիտեն, թե որքան երկար եմ ուսումնասիրել լեզվիդ ողջ կառուցվածքը: Իսկ հետազոտությունս չեմ պատրաստվում ջուրը գցել...

Նման ես այն օտար լեզվին, որը երկար լսելուց հետո դառնում է սիրելի, անհրաժեշտ... Ուզում եմ անվերջ ունկնդրել լեզվիդ մեղմ հնչյունները, դառնալ քո միակ օգտատերն ու ստեղծագործել քեզ...

Իսկ մայրենիս չե՞ս դառնալու, հիմարիկ...

Սպասիր մտածեմ, թե ինչ անուն կարելի է տալ քեզ... Լավ, անունդ չեմ փոխի, շատ եմ այն սիրում...

Նման ես այն լեզվին, որին շատերն են ցանկանում ու փորձում տիրապետել... Բայց չէ, անուշիկս, լեզվիդ ողջ կանոնները ձեռքումս են, բացառություններն անգամ...

Գիտեմ` ուրիշ եմ, պատկերավորման միջոցներով ներկել եմ քեզ, գունավորել ամենամութ անկյունդ անգամ...

Ու դու նման չես և ոչ մի լեզվի, որը նախկինում լսել եմ... Դու ուրիշ ես, ուրիշ ինձ համար...
    
    

http://tovmasyanlusine.blogspot.com/2013/11/blog-post_6.html
    
     Lusine Tovmasyan Blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2174 | 0 | 0
Facebook