Loading...

Articles

Իմ Սրտի Լեզուն Հայերենն է

20:32, Sunday, 06 October, 2013
    

Լեզուն, լինելով ազգային մտածողության ու ինքնության հայելի, իր մեջ ամփոփում է դարերի ու հազարամյակների հարուստ ժառանգություն: Մեր լեզուն մեր միտքն է, մեր գոյությունը, ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման բացառիկ գործիքը: Դարեր շարունակ մեր լեզուն փրկել է մեզ օտարներին ձուլվելու վտանգից, լեզվի միջոցով ենք պահպանել մեր կենսունակությունն ու մշակույթը:

Սոցիալական ցանցերում հանդիպող լատինատառ հայերենը աչք է ցավեցնում, օտարամոլներն օտար լեզուների «փայլուն» իմացությամբ փորձում են զարմացնել բոլորին, օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարը շշմեցուցիչ ոգևորության է հանդիպում, ամենուրեք լսում ենք այլ լեզուներով համեմված հայերեն: Ու այսպես ո՞ւր ենք գնում...

«Ինչո՞ւ ես արտասահմանյան գրականությունն հայերենով ընթերցում» հարցն հաճախ եմ լսում այն մարդկանցից, որոնք լավատեղյակ են, որ անգլերենի ու ռուսերենի իմացությունս բնավ չի զիջում մայրենիին: Պատասխանս միշտ զարմացնում է բոլորին` «Ուզում եմ զգալ գիրքը»:

Իմ սրտի լեզուն հայերենն է: Սա լոկ գեղեցիկ արտահայտություն չէ, որն հաճախ կրկնում եմ: Ես մտածում, խոսում, կարդում, գրում և զգում եմ հայերենով: 21-րդ դարում օտար լեզուների իմացությունը կենսական անհրաժեշտություն է, բայց դա չպետք է լինի մայրենիի հաշվին: Հանցագործություն է հայոց լեզուն չգործածելը կամ հետին պլան մղելը:

Սթափվել է պետք: Լեզուն հզոր ուժ է ու այն պետք է անսասան մնա: Սովորեք տասնյակ օտար լեզուներ, բայց առանց մայրենի լեզվի իմացության ու գործածության դա գրեթե արժեք չի ունենա:

Լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ: Այն արվեստ է` բազմակողմանի, ընդգրկուն ու բովանդակ: Մեր լեզուն մենք ինքներս են:
    
     http://tovmasyanlusine.blogspot.com/2013/10/blog-post_6.html
    

     Lusine Tovmasyan Blog

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
31764 | 0 | 0
Facebook