Loading...

Articles

Կեսկատակ - Կեսլուրջ 3

20:34, Saturday, 05 October, 2013

Կյանքն այլևս առաջվանը չէ, երբ`

  1. Նրա բոլոր նկարներում հայտնաբերում ես միևնույն գրիչն ու զարմանում, թե ինչպես այն չի վերջանում:
  2. Մտածում ես, թե նա ինչպիսի տեսք կունենար որպես բժիշկ, ոստիկան, օդաչու կամ որպես որևէ այլ մասնագետ:
  3. Փորձում ես դիտել լուրերի թողարկումը գեթ մի քանի րոպե, ախր նա էլ հաստատ դիտում է:
  4. Մտնում ես սոցիալական ցանց, նախ այցելում ես նրա էջ, հետո միայն ծանոթանում ես քո էջի նորություններին:
  5. Ցանկանում ես նրա հետ ֆուտբոլ ու այլ խաղեր խաղալ:
  6. Դառնում ես ծայրահեղ ռոմանտիկ: Դե օրինակ տնային բոլոր առաջադրանքները կապում ես սիրո հետ` լինի WEB Տեխնոլոգիաներ, Նշանագիտություն թե Քանակական լեզվաբանություն:
  7. Տրամադրությունդ շարունակ փոփոխվում է` մեկ շատ տխուր ես, հետո սկսում ես տեղի-անտեղի ժպտալ:
  8. Ոչ ոքի չես հայտնում մտքերիդ ընթացքը: Ուղղակի չես ուզում, որ բոլորը միահամուռ ջանքերով հոգեբան-թերապևտի հեռախոսահամար առաջարկեն:
  9. Ինքդ չես կարողանում մեկնաբանել տարօրինակ արարքներդ:
  10. Մտքումդ նեղանում ես նրանից ու որոշում էլ չհիշել նրան:
  11. Կարդում ես հին գրառումներդ ու ակամա մտածում` «Աստված, մի՞թե սա ես եմ գրել»:
  12. Փորձում ես պատկերացնել, թե նա ինչպիսին է եղել փոքր տարիքում, ինչպես է դպրոց կամ մանկապարտեզ հաճախել:
  13. Սիրո մասին բոլոր երգերը մի տեսակ այլ են սկսում հնչել:
  14. Սեփական անկեղծությունդ վախեցնում է քեզ, նախ զղջում ես արածներիդ համար, ապա սկսում ես հանգստացնել ինքդ քեզ:
  15. Աշխարհն ավելի գունավոր է դառնում: Չէ՞ որ սրտիդ սառույցն այլևս չկա, այլևս կա մեկը, որը մոռացնել է տալիս մնացած բոլորին...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1107 | 0 | 0
Facebook