Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Հոդվածներ

Երբ շտապօգնության մեքենան ինձ հիվանդանոց էր տանում, հիշեցի իմ մանկության բժիշկ Անդրանիկ Պապոյանին

14:23, կիրակի, 14 նոյեմբերի, 2021 թ.
Երբ շտապօգնության մեքենան ինձ հիվանդանոց էր տանում, հիշեցի իմ մանկության բժիշկ Անդրանիկ Պապոյանին
     Երբ ժամանակին բժշկի երդման տեքստը մշակվեց «Բժշկության հայր» , հին հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատի կողմից, որպես «Հիպոկրատի երդում» այն պարտադիր դարձավ բոլոր բժիշկների կողմից։ Եվ այդ երդմամբ բժիշկները պարտավորվեցին հետևել բժկի բարոյական նորմերին։
     Առանց տարակուսելու կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում երդմազանց բժիշկներ շատ կան, սակայն պետք է այսօր խոսեմ եզակի այն բժիշկներից մեկի մասին ով իսկապես արժանի է կրելու «Բժշկի կոչումը» և ուզում եմ նրա մասնագիտական օրինակին հետևեն այն բժիշկներն ու ընդհանրապես բուժաշխատողներն, ովքեր հիվանդին խղճով են ընդունում և ոչ թե գրեթե հիվանդի աչքերին չնայելով բարձրաձայնում են, որ գիշերվա ուշ ժամին նյարդեր ու հավես չունեն բուժօգնություն ցույց տալու քանի որ հիվանդը կեսարյան հատում է ունեցել։ Ուզում եմ լավ բժշկի օրինակը դաս լինի հիվանդանոցի այն աշխատողի համար ով շտապօնության մեքենայից իջնող միայնակ հիվանդին չի ասում գումարը վճարի գնա ընդունարանում պարկի, մինչև բժիշկը գա և ուզում եմ լավ բժշկի օրինակը կարդացող թերապեվտը հասկանա, որ հիվանդը Սահմանադրության համաձայն իրավունք ունի պահանջելու իր հետազոտության պատասխանը իսկ բժիշկը իրավունք չունի ասելու չգիտի ուր է հետազոտության արդյունքները։ Չեմ ուզում երկարացնեմ, որովհետև ասելու բան շատ ունեմ, բայց անկեղծ ու հստակ այսօր պետք է խոսեմ մի ԲԺՇԿԻ, մի ՄԱՐԴՈՒ և ինչու ոչ ՀՈԳԵԲԱՆԻ մասին, ով հիվանդին ընդունելուց նախ և առաջ վստահություն ու լավատեսության հույս է հաղորդում։
     Անդրանիկ Պապոյան անունը Արմավիրի մարզում գիտեն, որպես Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ-ի թերապեվտի բաժանմունքի պետ։Բայց ես ավելի հեռվից եմ ուզում խոսեմ նրա մասին։
     Երբ փոքր էի, հիշում եմ մեր գյուղում բոլորը նրան գիտեին, որպես բժիշկ Անդո։Ու հիշում եմ երևի 12-13-տարեկան էի շատ լուրջ հիվանդացել էի, ու մայրաքաղաքի բժիշկների սխալ բուժման պատճառով սովորական մրսածությունս՝ նշանակած սխալ դեղերի պատճառով բարդացել էր։Այսօրվա պես հիշում եմ պարկած էի տատիկիս երկաթից մահճակալին ու ջերմում էի։
     -Գնա բժիշկ Անդոին բեր, -լսեցի մորս ձայնը՝դիմոմ էր հորս։
     Շատ չանցավ և բժիշկը մեր տանն էր։
     Մեր փողոցի տատիկներից լսել էի, որ բժիշկ Անդոն շատ կոպիտ է լինում, երբ հիվանդը նվնվում է ու մեկ անգամ մեր հարևան Էլիզ տատիկը ասել էր թե ինչպես է իր վրա բարկացել։
     Սակայն զարմացա, բժիշկը հանգիստ ու խաղաղ դեմքով ասաց, -աչոն ջան բացիր բերանդ։ Նա հետազոտեց ինձ ու բուժում նշանակեց, չանցան օրեր ու ես ոտքի կանգնեցի։Երբեք մտքովս չէր անցնի, որ արդեն քառասուն տարեկանում ոչ միայն կհիշեմ այդ միջադեպն այլ կգրեմ։Անցան տարիներ, ինչպես մեր գյուղում էին ասում բժիշկ Անդոն տեղափոխվեց մարզկենտրոնի հիվանդանոցում աշխատելու և մինչ օրս աշխատում է ։Մոտ հիսուն տարի աշխատանքային փորձ ունեցող բժիշկը, իր գործունեությամբ հավատարիմ է մնացել «Հիպոկրատի երդմանը» ։ հետաքրքիր է, բայց նորից մայրաքաղաքի հիվանդանոցից ջերմությամբ ու հազով դուրս գրված հիվանդիս որևէ թերապեվտ չկարողացավ օգնել։Ու եթե ես հավատայի որ իմ հետազոտությունների արդյունքները «մաքուր» են ու գամ տուն միքանի օր սպասեմ, եթե ավելի վատ զգամ նոր գնամ, գուցե COVID -19 լինեմ ու թեսթ հանձնեմ, ես հավատացած եմ որ վաղուց շնչահեղձ եղած կլինեի։ Այստեղ մեկ բառով կասեմ ու այդ բառը հոգուս խորքից ելած իմ անկեղծ, պարզ զգացողությունն է՝ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ
     ։Շնորհակալ եմ Անդրանիկ Պապոյան բժշկին։
     Երբ շտապօգնության մեքենան ինձ հերթական անգամ հիվանդանոց էր բերում, ճանապարհին հիշեցի իմ մանկության բժշկին ու երբ հերթապահ բժիշկը պետք է ինձ զններ, ես հրաժարվեցի, ասելով որ ուզում եմ ինձ բժիշկ Պապոյանը զննի։
     -Ուզում ես Պապոյանը նայի, դե գնա Ջանֆիդայից բեր, այստեղ չի, -ասաց հերթապահ բժիշկը / բժիշկ Պապոյանը գյուղ էր գնացել մասնակցելու 44-օրյա պատերազմին նվիրված հուշարձանի բացմանը/։
     Ի ուրախություն ինձ, բժիշկ Պապոյանն արդեն վերադարձել էր ու զննեց ինձ։
     -Քո առաջին բժիշկը դու ես, մի վախեցիր բալես, դու կբուժվես, -երևի զգալով ներքին վախս ու լարվածությունս, -տարիներ առաջվա նման նույն հանգստությամբ ու խաղաղ դեմքով, -ասաց Անդրանիկ Պապոյանը։
     Սիրելի բժիշկներ հավատացեք, երբ հիվանդին ընդունում եք, հիվանդի համար այդքան կարևոր չէ թե Դուք ինչ դեղ ու ճար կանեք նրա բուժման համար, խնդրում եմ հիվանդի համար առաջին հերթին հոգեբան եղեք, սիրով ընդունեք, մի նայեք նրա գրպանի պարունակությանը, մարդ եղեք, հետևեք Արմավիրի հիվանդանոցի թերապեվտի բաժնի պետի աշխատելաոճին, սովորեք նրանից ու կտեսնեք որ բժշկի կերպարն ինչ սիրով կարտասանվի հասարակության շուրթերից։
     Փառք Աստծո, ես լիարժեք առողջ եմ, ոտքի կանգնեցի ՝ ՄԱՐԴ, ՀՈԳԵԲԱՆ ապա ՆՈՐ ԲԺԻՇԿ Անդրանիկ Պապոյանի բուժօգնությամբ։Շնորհակալ եմ քեզ հարգանքի արժանի բժիշկ, թող Աստված քեզ երկար ու երկար տարիների առողջ կյանք տա, Դուք Ձեր սրբազան գործով դեռ պետք եք հասարակությանը։ Հարկ է նշեմ, որ ուրախալի է այն փաստը, որ Ձեր տղան ու աղջիկը նույկնպես բժիշկ են, քանի որ խղճով աշխատող բժիշկների շարքը համալրված է ևս երկուսով։
     Հարգանքներով Ջավահիր Եղիազարյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1497 | 0 | 0
Facebook