Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Վաղ քրիստոնյաների անմարդկային արարքներից մեկի մասին

11:17, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
Վաղ քրիստոնյաների անմարդկային արարքներից մեկի մասին
    

415 թվականին քրիստոնյա հոգևորականների խառնամբոխի կողմից ծվատվել և սպանվել է Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Թեոն Ալեքսանդրիացու դուստրը՝ ալեքսանդրիական մաթեմատիկական դպրոցի վերջին մեծ մաթեմատիկոս Հիպատիան: Գազանաբարո հոգևորականներին որեշնչողն ու հրահրողը եղել էԱլեքսանդրիայի պատրիարք Կյուրեղը, որին հետագայում եկեղեցին սրբադասել է:

Ժամանակակից ականատեսը գրել է.

«Քրիստոնեական Մեծ պասի ժամանակ՝ 415 թվականի մարտին, պարաբալանները (վաղ քրիստոնեական համայնք, որի անդամները կամավոր խնամել են հիվանդներին ու թաղել մահացածներին) գիրքը կարդացող Պետրոսի հրամանով հարձակվեցին Հիպատիայի վրա, երբ նա տուն էր վերադառնում: Նրանք նրան գետնի վրա քարշ տալով տարան մոտակա եկեղեցի, որը հայտնի է որպես «Կեսարական» եկեղեցի, որտեղ նրան ամբողջովին մերկացրին, որից հետո սպանեցին ոստրեների խեցիներով, որը կարելի է թարգմանել որպես «կերամիկայի կտորտանք»: Այնուհետև նրանք նրա մարմինը կտոր-կտոր արեցին, ապա ջարդոտված վերջույթները քաղաքով մեկ քարշ տվեցին մինչև այն վայրը, որը Սինարիոմ է կոչվում և այնտեղ այրեցին աղջկա մասունքները»:

Հիպատիայի սպանությունը շրջադարձային պահ է հանդիսանում, որովհետև այս սպանությունից հետո բազմաթիվ փիլիսոփաներ ու հետազոտողներ հեռանում են Ալեքսանդիրայից ու գնում են Հնդկաստան և Պարսկաստան: Ալեքսանդրիա քաղաքը դադարում է լինել գիտության և ուսումնառության քաղաք: Այդ ժամանակից սկսյալ գիտությունն Արևմուտքում նահանջ է ապրում և Ալեքսանդրիայի գիտության մակարդակին է վերադառնում միայն արդյունաբերական հեղափոխության արշալույսին: Ալեքսանդրյան դպրոցի աշխատանքները մաթեմատիկայի, ֆիզիկայի և աստղագիտության բանագավառում մասամբ պահպանում են արաբները, պարսիկներն ու հնդիկները, ինչպես նաև չինացիները: Քրիստոնյաների ցանկությունը՝ ոչնչացնել ապացույցներն այն բանի, որ իրենց կրոնը, ինչպես նաև մյուս կրոնները, հիմնված են առասպելների վրա, ահա այդ ցանկությամբ պայմանավորված՝ Արևմուտքը նետվում է խավարամտության գիրկը, որից նա աստիճանաբար սկսում է դուրս գալ միայն հազար տարի անց: Քրիստոնեական կրոնի աճի ամեն մի ժամանակաշրջանը համապատասխանելու է ժողովրդի կյանքում տեղի ունեցող հետընթացին, և՝ ընդհակառակը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1053 | 0 | 0
Facebook