Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր դեղին գույնի ժպտացող դեմքով smiley -իկի ծնունդն է, կարելի է ավելի շատ միմյանց ուղարկել այս հուզապատկերը

15:03, հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ.
Այսօր դեղին գույնի ժպտացող դեմքով smiley -իկի ծնունդն է, կարելի է ավելի շատ միմյանց ուղարկել այս հուզապատկերը
     Համացանցում և մասնաորապես սոցիալական կայքերում մենք ամեն օր օգտագործում ենք Ժպտացող, երկու կետերով արտահայտված աչքերով և կիսակամարաձև բերանով կլոր դեմքով հուզապատկեր։Իսկ Դուք գիտե՞ք, որ այսօր այդ հանրածանոթ smiley - իկի ծնունդն է ։Նրա հայտնությունն ըստ New York Herald Tribune թերթի Հարվի բալին է, ով 1963թ․մարտի 10-ին ստեղծեց այդ հուզապատկերը՝ ամերիկյան ապահովագրական ընկերության համար, որին անհրաժեշտ էր ներքին ագիտացիա՝ իր աշխատողների հոգեկան աշխարհը հանգստացնելու նպատակով։Պատկերն առավել հայտնի դարձավ 1970-ականների սկզբներին երկու եղբայրներ՝ Մյուրեյ և Բերնարդ Սփեյների կողմից, որոնք այն օգտագործում էին առևտրային նպատակներով։ Նրանք արտադրում էին մակարոններ, բաժակներ, կարճ վերնաշապիկներ և իրենց լոգոյով և կարգախոսով՝ «Ձեզ լավ օր ենք մաղթում» տիպեր։1997 թվականին արդեն Նիկոլա Ֆուրմանիի կողմից զարգացվեց լոգոյի հարյուրավոր այլ տեսակներ՝ օգտագործելով տարբեր արտահայտություններ և կատեգորիաներ, ինչպես՝ մետեո, մասնագիտություններ, երկրներ, կենդանիներ, առարկաներ և այլն։ Նա ստեղծեց նաև մարդու մարմնով մի տարբերակ։ Դրանք ինտերնետում հասանելի առաջին «առանց մեկնաբանությունների» հուզապատկերներն էին։Նշեմ, որ այն ունի նաև օրինական գործունեություն։

Ժպիտիկն ապրանքանիշ է, որը գործում է 1971 թվականից։ Անունը և լոգոն այժմ օգտագործվում են ավելի քան 100 երկրներում՝ 25 արտադրատեսակների և ծառայությունների կատեգորիաների համար։ Ավելի քան 1 200 էմոպատկերներ տեղադրված են Կոնգրեսի Վաշինգտոնյան Գրադարանի կողմից և պաշտպանվում են Քոփիրայթի Համաշխարհային Կոնվենցիայով (Universal Copyrights Convention) ։ Վերջին 10 տարիների ընթացքում Smileyworld ՍՊԸ-ն ստորագրել է լիցենզիայի համաշխարհային 800 պայմանագիր և իր իրավունքներն օգտագործել է 5 մայրցամաքների բոլոր կարևոր երկրներում՝ արտադրանքի և ծառայությունների կատեգորիաների մեծ մասով։ SmileyWorld ՍՊԸ-ն աշխատում է ավելի քան 60 իրավաբանական գրասենյակների հետ՝ իր ինտելեկտուալ սեփականության պաշտպանության նպատակով։

ԱՄՆ-ում Wal-Mart-ը հավաստիացնում է, որ ձեռք է բերել ժպիտիկի օգտագործման իրավունք, սակայն ֆրանսիական ձեռնարկություն SmileyWorld-ը 10 տարի է, ինչ գնել է այդ իրավունքը։ Ֆրանսիայում ժպիտիկի օգտագործման իրավունքով ճանաչվել է SmileyWorld-ը, որը հաղթել է դատական գործընթացը Pier Import-ի դեմ, մյուս կողմից էլ Լուֆրանի ընտանիքը վաճառել է իր լիցենզիաները այնպիսի հայտնի ապրանքանիշերի, ինչպիսիք են՝ Levi Strauss and Co., M&M’s- ի Mars Incorporated և Agfa-Gevaert ֆիլմերի գերմանական ընկերությունը։ ՄԻնչ դեռ մեզ՝սոց․ցանցերի օգտատերերի համար այն եղել և մնում է զգացմունքներ արտահայտելու հուզապատկեր։
     Ավելացնեմ, որ այս սիմվոլի հետ են նմանեցնում նաև Գալե խառնարանը, որը գտնվում է Մարս մոլորակի վրա և հայտնի աստղագետ Յոհան Գալեյին այն նաև անվանել է «Երջանիկ դեմք խառնարան»
     ՋԱվահիր Եղիազարյան
    
    

Ժպիտիկի առաջին հայտնությունը «Լիլի» գովազդային գործակալությունում, 1963 թ.
Ժպիտիկի առաջին հայտնությունը «Լիլի» գովազդային գործակալությունում, 1963 թ.
Լուսանկարը կատարվել է Մարս Գլոբալ Սրվեյերից
Լուսանկարը կատարվել է Մարս Գլոբալ Սրվեյերից
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1525 | 0 | 0
Facebook