Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԾՆՈՂՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ԶՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ

15:13, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
ԾՆՈՂՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ԶՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ
    
ԱՐԳԻՇՏԻ ՍՈՒՐԻԿԻ ՇԻՐԻՆՅԱՆ․ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԳՅՈՒՂ ՋԱՆՖԻԴԱ․23․02․2002Թ․093-48-64-18-ՍՈՒՐԻԿ -ՀԱՅՐԸ
    
Միշտ դեմ եմ եղել սոցիալական ցանցերով անհայտ կորած
զինծառայողների որոնման գործընթացին, բայց այսօր դեմ եմ
գնում իմ սկզբունքներին՝հաշվի առնելով ծնողների
հոգեկան ապրոմները և դիմում- խնդրանքը ։
Սիրելի ընկերներ երբեք նման հայտարարություններով Ձեզ չեմ դիմել, բայց այս օրերին ծնողների խնդրանքով հաճախ եմ դիմելու և խնդրելու ՝հնարավորինս տարածենք գրառումը, գուցե մի լույս վառվի ու մի հրաշք կատարվի անհայտ կորած զինծառայողներին գտնելու համար։
Արգիշտի Սուրիկի Շիրինյանը ծառայում էր Մեղրիում։ Պատերազմի օրերին եղել են Ջաբրայիլի դիրքերում և հոկտեմբերի 18-ին, երկու «Урал» ավտոմեքենաներով դիրքերից իջնելիս չհասած Իշխանաձոր՝5կմ․հեռավորության վրա, առաջից գնացող ավտոմեքենային հարվածել է թշնամու ԱԹՍ-ն։Երկրորդ մեքենայի մեջ գտնվող թվով 6 զինծառայողներն այդ թվում Արգիշտին, մեքենայից իջնելու հրաման են ստացել։Այնուհետև վախենալով իրենց հավանական հարվածից, նորից նստել են ավտոմեքենան բայց չհասցնելով հեռանալ ենթարկվել են նորից հարվածի/պատմում են ծնողները/։Ունեցել են մեկ վիրավոր։Արգիշտիից ոչ մի լուր չեն կարողանում ստանալ։ Նրանց ասելով ՝ մի վարկածով Արգիշտիին ոչ ոք չի տեսել, որ նորից ավտոմեքենա է նստել։Նրանք հավատում են, որ որդին կենդանի է։Վերջին անգամ իրենց որդու հետ խոսել են հոկտեմբերի 17-ի երեկոյան։Ծնողները չեն ուզում կորցնել իրենց վերջին հույսերը և մեկ անգամ ևս խնդրում են անտարբեր չանցնել և տարածել այս գրառումը։Օգնենք հանուն զզինվորի․․․
Թող այլևս ոչ մի ծնող զավակ չկորցնի
Կանխավ շնորհակալություն,
Հ․Գ․Անգամ ամենաչնչի տեղեկության համար կապվեք այս հեռախոսահամարով՝ 093-48-64-18։

    
    
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2535 | 0 | 0
Facebook