Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՛Չ, ԱՍԵՔ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

04:19, ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Ո՛Չ, ԱՍԵՔ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    
    

Այն ամենն ինչ հիմա գրում եմ, մի օր ամբողջական բովանդակությամբ կհրապարակեմ գուցե գրքով, բայց այսօր բաց նամակի տեսքով ուզում եմ հրապարակեմ; Վերջապես տեղաց այնքան սպասված առաջին ձյունը ՝դանդաղ ու այնքա՜ն գեղեցիկ։Ամուսնուս ու երեխաներիս հետ որոշեցինք մի փոքր քայլել ձնառատ գիշերում։Դրսում ամեն ինչ շատ գեղեցիկ ու տպավորիչ էր դարձել ՝Ամանորի զարդարանքներից։Իմ համար ձմեռը դեռ փոքրուց հեքիաթային տեսարան է եղել ուստի այդ օրը նույնպես երեխայի նման գայթակղված ձմեռային գիշերով, ինձ հեքիաթում էի զգում ու անմոռաց երեխաներիս հետ ձնագնդի խաղում, ճչում ու հիանում քաղաքի կենտրոնում զարդարված տոնածառի լույսերով։

Երեխաներիս հետ լավ ժամանակ անցկացնելուց հետո, բավականին ուշ տուն վերադարձանք։Ձմռան ցրտից սառելուց հետո, տան ջերմությունն այնքան հաճելի էր։

Այդ օրը ես դեռ երկար կհիշեմ ու ամեն անգամ հիշելուց համոզված եմ խիղճս զայրութից կրծելու է միտքս։Այդ օրը ես այդպես էլ չկարողացա քնել, խիղճս ասես խառույկի վրա եփ էին տալիս։Ու այդպես արդեն քանի օր չեմ կարողանում հանգիստ քնեմ։Եվ այսօր Սուրբ Ծննդյան գիշերը ուզում եմ բաց նամակ հղել աշխարհի բոլոր մայրերին, հատկապես հայ մայրերին։

Ձմեռային այդ սիրուն գիշերը ես հնարավորություն ունեցա ծանոթանալ մոտ տասնյոթ ամյա մի աղջնկաի հետ, ով մանկուց հեռու էր ապրել ծնողներից, և այսօր իր զարմանքն է հայտնում թե ինչպես է կարողացել ներել ու սիրել ծնողներին։

Ես ընդհանրապես չեմ սիրում ապրել այլոց կյանքով ու ճակատագրերով, դա իմ բնույթն է ու մարդկանց հետ շփվելուց հաշվի չեմ առնում այլոց կարծիքները, ես բնավորությամբ կոշտ մարդ լինելով միշտ ճիշտ եմ համարել անձամբ շփվել մարդկանց հետ ու իմ սեփական կարծիքը կազմել նրանց մասին։ Բայց միշտ ինձ հուզել է այն ճակատագիրը, որից կարելի է դաս քաղել ու օրինակ ծառայեցնել հասարակությանը, կոտրել կարծրատիպերը ու արթնացնել քնած խիղճը։

Այն ինչ հիմա փոքրիկ պատմություն կթվա Ձեզ համար, զուտ իրականություն է ու նման ճակատագրեր այսօր ապրում են մեզանից յուրաքանչյուրի կողքին, որոնց վրա մենք աչք ենք փակում, մեղադրում կամ արդարացնում, իսկ վատագույն տարբերակով նաև ծիծաղում։

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՈՒ ԱՂՋԻԿ

«- Նոր Տարին ես չեմ սիրում, որովհետև նրա վառվող լույսերը երբեք ինձ չեն ուրախացրել, որովհետև ես միշտ այն ծնողներիցս հեռու եմ դիմավորել, որովհետև ծնողներս երբեք Ամանորի առթիվ մեզ նվերներ չեն արել։Ինձ տատիկս է մեծացրել։Շատ փոքր եմ եղել, երբ ծնողներս բաժանվել են, մայրս ինձ թողել է Ռուսաստանում ու վերադարձել Հայաստան։Հայրս իր կյանքով, մայրս իր կյանքով, իսկ ես ու եղբայրս տատիկիս մոտ ենք ապրել։Հիմա երբ այստեղ Հայաստանում եմ ինձ օդը չի հերիքում ասես, ես նորից Ռուսաստան եմ ուզում գնամ, ինձ այստեղ պահող ոչինչ չկա։Բոլորն ասում են, որ ես մորս նման եմ լինելու, կամուսնանամ, երեխաներիս կթողեմ ու թռի- վռի կապրեմ, իսկ եղբորս հորդորում են, որ մատուցող «***ի» տուն չբերի՝ակնարկելով մորս։ Հավատացեք, երբ ես երեխա ունենամ ինչ էլ լինի, ես նրանց չեմ թողնի։Ես շատ եմ ուզել հայրս մեզ համար գնի տոնածառ ու մայրս օգնի, որ ես ու եղբայրս զարդարենք այն, բայց միշտ տատիկի հետ ենք դիմավորել Նոր Տարին։Արդեն երեք տարի է, որ ես ապրում եմ Հայաստանում ՝մորս հետ։ Դուք իրավացի եք գուցե նա ինձ սիրում է, բայց նա, որ երբեք երեխա չի պահել, որ նա մեզ չի մեծացրել, չգիտի թե ինչպես հիմա պահի մեզ, նա չգիտի որ երեխան ծնողի ջերմության կարիքն ունի։Ինձ դուր չի գալիս, որ մայրս ապրում է ուրիշ տղամարդու հետ, ով նույնպես բաժանված է իր կնոջից ու ում երեխաներին նույնպես իրենց տատիկ պապիկն են մեծացնում։Այդ տղամարդու երեխաներն ու մենք նույն ճակատագիրն ունենք, ու մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ մեր ծնողները պատասխանատվություն չեն ուզել կրել մեզ համար։Այնքան կուզեի ապրեի Հայաստանում, բայց մենակ մորս ու եղբորս հետ, բայց մայրս մեր կարծիքը հաշվի չի առնում, նրա կյանքում առաջին տեղը իր ընկերն է, ում ինքը ամուսին է համարում, ու նա լավ գիտի որ մենք իրեն չենք ընդունում։Ինձ դուր չի գալիս, երբ մայրս մեր ներկայությամբ ու իր կողակից տղամարդու ներկայությամբ վատաբանում է մեր հորը, ես սիրում եմ իմ հորը նա իմ պապան է հասկանու՞մ եք, լավ թե վատ։ Երբ եղբայրս բանակից զորացրվի ու գա կգնանք այստեղից, եղբայրս էլ է գնալու, մենք գնալու ենք։Երբ նայում եմ ինչպես եք վերաբերվում Ձեր երեխաներին ու ընդհանրապես մյուս ծնողները ինչպես են սիրում իրենց երեխաներին, մի տեսակ վատ եմ զգում, որովհետև հիշում եմ իմ մանկությունը, իմ չկայացած մանկությունը։Դուք ասես հոգեբան լինեք, թույլ կտա՞ք ես հաճախ գամ ձեզ հյուր։Ես չեմ կարող չլացել, որովհետև իմ մանկությունը իմ ցավոտ թեման է, իմ տխուր կողմն է։»

Ուզում եմ, որ 2022 թվականը ընտանիքի տարի լինի, սիրո ու համերաշխության տարի լինի, որ ոչ մի երեխա որբ չզգա իրեն։

Հեղինակ ՝ Ջավահիր Եղիազարյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2242 | 0 | 0
Facebook