Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակի մեքենա

23:31, չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ.
Ժամանակի մեքենա
    
    
Եվ քանի գնում ստորանում եմ
Անձավների մեջ, մութի մեջ դարձյալ,
Հևքս ինձանից եթե հանում եմ,
Լինելիքում էլ դառնում եմ անցյալ։
Էն կռապաշտի քարայրում, գիտե՞ս,
Մի զարդատուփ եմ Աստծուն պահ տվել,
Մեջը կուժկոտրուկ և քանի դիտես,
Ճաք գցելով էլ պիտի ինձ դյութես։
Էս համընդհանուր մանվածքին թե գամ,
Մի շարական կա, որ դեռ չեմ խազել,
Մի տաղ կիսատ է, երբ ամեն անգամ
Էն տամուկ տափի գահին ես բազմել։
Ժուկով եղել է և ժամանակին
Ինձ էս քաղաքի գույնով ես չափել,
Հիմա էլ, գիտեմ, իմ սիրով, անգին,
Առոգանում ես, որ կորզես ծափեր։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1126 | 0 | 0
Facebook