Մտացածին քո աշխարհն էլ պայթեցՀեղինակ` Արմեն Ալավերդյան 16:17, հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ. Մտացածին քո աշխարհն էլ պայթեց, Ջուրը քշեց մոլար աստղ ու ասուպ, Մեղքից հետո մահը էն ու՞մ խայթեց, Շուք ու շվաք դրվագներում անսուտ։ Խորատակի եզրը քանի լիզես, Վարդահյուս է փշալարը կանգուն, Շամանդաղի լույսն արտևան սիրես, Սրտիդ զարկին և թողանքին հանգույն։ Առաջխաղացնել այս նյութըՆյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները: Հավանել0 Չհավանել0 Share 1370 | 0 | 0 | 0