Բացահայտեմ ոչնչի մեջ մի բան,
Դատարկ գլխով, առանց գրգիռ-մղման,
նույն ճռռոցն է փետուրի, թե դռան։
Տաղանդ չունեմ, սիրտս լուռ է, ի դեպ,
Վերքս ցավից տարանջատեմ անդեպ,
Մեջգիշերին թե մի քիչ էլ հարբեմ։
Անփաստարկ է տյարընդառի գյուտը,
Աքսիոմատիկ՝ ալեգորիկ սուտը,
Որ խեղում է արարչական նյութը։
Ասեմ ավրուք, մանրադրամ կարծեք,
Հուռուբուռից էլի հեռու կացեք,
Կուրծք ու երես հեկեկալով կոծեք։
Իմ ալիքի տեսանելի կողմը,
Իններորդն է, թե չհաշվենք հողմը՝
Չվառներին կերան որդն ու հողը։