Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռեմբրանդտ «Գիշերային դետք»

12:17, ուրբաթ, 03 մայիսի, 2013 թ.
Ռեմբրանդտ «Գիշերային դետք»

«Գիշերային դետք» , 1642 թ.

Հեղինակ՝ Ռեմբրանդտ վան Ռեյն (1606-1669թթ.), հոլանդացի գեղանկարիչ:


     1642 թվականին նետաձիգների վաշտի պատվերով Ռեմբրանդտը ստեղծեց մի մեծ կտավ, որը ժամանակի ընթացքում գույների խունանալու հետևանքով հետագայում ստացավ «Գիշերային դետք» անվանումը (Ամստերդամ, Ռեյքսմյուզեում): Նկարիչը պատկերել է երթի դուրս եկած նետաձիգներին, ովքեր պարզելով դրոշը, կապիտանի գլխավորությամբ ու թմբուկի հնչյունների տակ քայլում են լայն կամրջով` գիլդիայի շենքի մոտով: Լույսի արտասովոր պայծառ ճառագայթը՝ լուսավորելով առանձին պատկերներ, երթի մասնակիցների դեմքերը և գոտկատեղին աքլոր պահած փոքրիկ աղջնակը, որն ասես աննկատելիորեն միացել է նետաձիգների շարքին, շեշտում է պատկերի անսպասելիությունը, դինամիկան և հուզականությունը: Հերոսական ոգևորությամբ համակված քաջարի մարդկանց կերպարներն այստեղ զուգորդվում են հոլանդական ժողովրդի ընդհանրացված կերպարի հետ, որը ոգևվորված է միասնական և իր ուժերին հավատալու գիտակցությամբ: Այստեղ խմբային դիմապատկերը ստանում է յուրատեսակ պատմական նկարի բնույթ, որտեղ նկարիչն աշխատում է տալ արդիականության գնահատականը: Նա մարմնավորել է քաղաքացիական բարձր իդելաների, ազատության և ազգային անկախության պայքարի ելած ժողովրդի մասին իր պատկերացումը: Այն տարիներին, երբ օրեցօր ավելի ուժգին էին արտահայտվում երկիրը ջլատող ներքին հակասությունները, նկարիչը հանդես եկավ քաղաքացիական սխրագործություն կատարելու կոչով: Նա ձգտում էր ստեղծել հերոսական Հոլանդիայի կերպարը, գովերգել նրա քաղաքացիների հայրենասիրական ոգևորությունը: Սակայն նման մտահաղացումն արդեն նշանակալի չափով խորթ էր նրա պատվիրատունորին:
    
     Աղբյուրը՝
    
    
Համո Մուրադյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8354 | 0 | 0
Facebook