Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Ժամանակակից աստղագիտության ակտուալ թեմաները" Սեմինար-Քննարկում

22:24, ուրբաթ, 26 ապրիլի, 2013 թ.
"Ժամանակակից աստղագիտության ակտուալ թեմաները" Սեմինար-Քննարկում

Այսօր Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնում Երիտասարդ նորարարի դպրոցի մշտապես գործող ճանաչողական սեմինարում կայացավ զեկույց` "Ժամանակակից աստղագիտության ակտուալ թեմաները" վերնագրով: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտական աշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը: Սեմինարին քննարկվեց աստղագիտության արդի խնդիրները, համապատասխան առաջարկվող լուծման ուղիները, ինչպես նաև տրվեց տեղեկություն այն նոր տեխնոլոգիաների մասին, որոնք գնալով նպաստում են աստղագիտության բնագավում բազմաթիվ խնդիրների լուծմանն ու բացահայտմանը: Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայից նույնպես կային մասնակից անդամներ, ովքեր սեմինարի ժամանակ ցուցաբերեցին իրենց բարձր ակտիվությունը:


    

Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo.php?fbid=574890019201953&set=a.298721806818777.84277.217822034908755&type=1&theater


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4321 | 0 | 0
Facebook