Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.

Հոդվածներ

Ծնող լինելը սոսկ նպատակ չէ, այլ ճամփորդություն՝յուրքանաչյուր ճամփորդության համար մենք պետք է պատրաստ լինենք

09:13, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Ծնող լինելը սոսկ նպատակ չէ, այլ ճամփորդություն՝յուրքանաչյուր ճամփորդության համար մենք պետք է պատրաստ լինենք
     Ծնողի առաքելությունն ինչքան պարտավորեցնող է նույնքան էլ ճգտակար փորձություն է։Մեր օրերում գնալով ավելի է բարդանում ծնողի վարքագծի հնացած մեթոդների կիրառումը՝ երեխաների նկատմամբ։Շատերս սխալ կերպով ենք առաջնորդվում ծնողի դերում։Ծնողի առաքելությունը հաջողված ճամփորդության վերածելու համար մանկավարժ-հոգեբանների գնահատմամբ ծնողի վարքագծի ուղղվածությունն է, որը միայն երեխայի կյանքի առաջին շրջանում չէ, որ անհրաժեշտ է։Նույնիսկ երբ Ձեր երեխան 20 և ավելի տարեկան է Դուք պետք է օգնեք նրան՝որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու և կոնֆլիկտի դեպքում կառուցողական մոտեցումներ գտնելու։
     Պարզ ասած ընտանիքում դաստիարակման դրական մոտեցումը ներառում է երեխայիի զարգացման լայն փորձն ու սկզբունքները, երեխային մեծացնելը և երեխայի խնամքը։Ծնող լինելու իրավունքը չի նշանակում հրամայես ու ստիպես։Ընտանիքում ինչպես ամուսինների միջև այնպես էլ ծնող-երեխա ընկերական կապն ամրապնդում է՝սեփական խնդիրները լուծելու կարողությունը։Ընտանիքում երեխաներ դաստիարակելու դրական մոտեցումը երկարատև լուծումների շխթա է, որը զարգացնում է այդ ընտանիքում մեծացող երեխայի կարգապահությունը, կանոնների սահմանափակումներն ու ակնկալիքների հստակեցումը, փոխադարձ հարգանքն ու դրա վրա հիմնված հարաբերությունները, երեխային կյանքի վերաբերյալ դասեր սովորեցնելը, բարդ իրավիճակները հաղթահարելու համար վստահությունն ու իմացությունն ամրապնդելը, վարվեցողության կանոնները, բռնությունը բացառելու, կարեկցանքի, ինքնահարգանքի, մարդկանց հանդեպ հարգալից վերաբերվելու ուսուցումը։Ընտանիքում երեխաների դաստիարակությունը դա երեխավարությունը չէ, այն չի թույլատրում Ձեր երեխային անել այն ինչ կամենում է, այն չի նշանակում չունենալ կանոններ, սահմանափակումներ ու ակնկալիքներ, այն ապտակելն ու պատժամիջոցները չէ։
     #Ընտանիքում ծնողների հարաբերությունները երեխաների հետ․
     Մարդկային հոգեբանությունն ուսումնասիրելիս, մարդկանց ճակատագրերին նայելիս ընդհանուր մի հայտարար կա՝երեխայի հետ հուզական/էմոցիոնալ/կապվածությունը ճակատագրական է նրա ապագա զարգացման և ծնող-երեխա հարաբերությունների առումով։ Մենք հաղորդակցվում ենք շատերի հետ, սակայն զգայական կապվածություն ենք հաստատում քչերի հետ։Մարդիկ, որոնց հետ մենք կիսում ենք մեր զգայական կապվածությունը, ազդում են մեր զարգացման և հարաբերություններում ներքին ճանաչողության մոդելների վրա։Շատ կարևոր է բավական ժամանակ ու զգացմունքներ ներդնել՝երեխաների հետ էմոցիոնալ կապվածություն համար։
     # երբ մենք մեծերս քնադատում ենք մեր երեխաներին ապա նա սովորում է դատել, եթե երեխան ապրում է թշնամանքով, նա սովորում է պայքարել,
     եթե երեխային ծաղրում են նա սովորում է ամոթխած լինել, եթե երեխան ապրում է վախով նա սովորում է զգուշավորություն
     եթե երեխան ապրում է ամոթով նա սովորում է մեղքի զգացում ունենալ,
     եթե երեխան ապրում է հանդուրժողականության մթնոլորտում նա սովորում է համբերատար լինել,
     եթե երեխային խրախուսում են նա սովորում է ինքնավստհա լինել, եթե երեխային անկեղծ սեր եննվիրում նա, ապա նա սովորում է սիրել,
     եթե երեխան ապրում է ճանաչողությամբ, ապա նա սովորում է նպատակ ունենալ, եթե երեխան ապրում է անկեղծությամբ, ապա նա սովորում է թե ինչ է ճշմարտությունը,
     եթե երեխան ապրում է ուշադրության կենտրունում ապա նա սովորում է, որ ընտանիքը հաճելի վայր է, որտեղ նա մեծանում է, սիրում ու սիրվում․․․
     /նյութը պատրաստեցի ծնողավարության իմ դասընթացներից/
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
782 | 0 | 0
Facebook
COMMENT.am