Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Պահպանենք մեր մշակութային արժեքները»

23:38, երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ.
«Պահպանենք մեր մշակութային արժեքները»
     Մշակույթ հասկացությունն ինքնին չափազանց բարդ ու բազմակողմանի երևույթ է, որն արտացոլում է մարդկային կեցության բոլոր կողմերը:
     Աշխարհի բոլոր ազգերն ունեն դարերի պատմություն ունեցող մշակույթ ու մշակութային արժեքներ: Այդ ազգերի թվում է հարուստ ու լավ մշակույթ ունեցող հայ ազգը, մշակույթ որն աննկուն մնաց դարերի խորքում: Քանի անգամ են օտար զավթիչները փորձել մեր մշակույթը խառնել իրենց մշակույթի հետ ու ներկայացնել այլոց «մշակութային քողի» տակ: Բայց հայ ժողովուրդն անսասան էր և գիտեր` մշակույթը կորցնելու հետ իրենք էլ կկորչեն ու կհայտնվեն խավար իրականության մեջ: Եվ այսօր մեզ է հասել հոգևոր ու նյութական մի ամբողջություն, որը ներառում է մեր գիրն ու գրականությունը, արվեստն ու արհեստը, հայկական պարը, ազգային տարազը, մեր ժողգործիքնրը` սազը, քամանչան, դուդուկը, թառը...Առանց մեր մշակույթի մենք գոյություն ունենալ չենք կարող.մշակույթն է պահում ու պահպանում երկիրն ու ժողովրդին, մշակույթն է, որ դարեր շարունակ եղել է մեր ազգը պահող ու պահպանող կենսական ուժը։
     Հայկական մշակույթը հայտնի է իր կարկառուն ներկայացուցիչներով` Կոմիտաս, Շառլ Ազնավուր, գույների արքա Մարտիրոս Սարյան, մեծատաղանդ կոմպոզիտոր Արամ Խաչատրյան...անվերջ կարելի է շարունակել այս շարքը:
     Ինչպես որ մայրն է ամուր գրկած փայփայում իր երեխային, այնպես էլ մենք պետք է պահպանենք մեր մշակութային արժեքները: Յուրաքանչյուրիս նպատակը պետք է մեր մշակույթը աշխարհին ավելի հասանելի դարձնելը լինի, պետք է մեր դարավոր թշնամին հասկանա, որ հայը հարուստ ու լավ մշակույթ ունեցող ազգ է և միշտ էլ պատրաստ է մարտնչել իր մշակույթը իր իսկ «մշակութային քողի» տակ ներկայացնելու համար:
     Պահպանենք մեր մշակույթը, այն մեր ազգային ինքնությունն է, մեր դիմագիծը, մեզ բնորոշող և ուրիշ ազգերից մեզ տարբերակող ամենակարևոր գործոնը, մեր ազգային վարկանիշը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4097 | 0 | 0
Facebook