Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր հզոր Վաչը

19:38, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
Մեր հզոր Վաչը
     Մի օր նա ընկավ՝ այն քաջ զինվորը,
     Իր տան ճրագն ու անվախ մարտիկը,
     Այն զուսպ ու շիտակ մեր հզոր Վաչը,
     Մորեղբոր անվան հպարտ կրողը։
    
     Կռվի դաշտում էր մեր եղբայրն անվախ,
     Պատերազմն ասես իրենն էր միայն,
     Գնում էր առաջ, որ պաշտպան կանգնի,
     Որ իր սուրբ հողը հավերժ նա պահի։
    
     Կռվեց անկոտրում, հզոր մի ոգով,
     Որից թշնամին սարսափում է դեռ,
     Իր բազկի ուժով գետնեց ոսոխին,
     Որ իր սուրբ հողը չտա նա թուրքին։
    
     Կանցնեն տարիներ, լավ ու վատ օրեր,
     Բայց չի մոռացվի սխրանքը նրա,
     Որ ընկավ հանուն մեր հանգիստ քնի,
     Որ ընկավ հանուն իր սուրբ Արցախի։
     23.10.2020.
     Հավերժ փառք ու պատիվ Հերոս Վաչիկ Բալայանին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1503 | 0 | 0
Facebook