Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լավ կլիներ, որ ապրիլի 24-ին էնպիսի մարդիկ բարձրանան Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու, ՈՐ ԱԶԳԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՉԼԻՆԻ

21:06, երկուշաբթի, 22 ապրիլի, 2013 թ.
Լավ կլիներ, որ ապրիլի 24-ին էնպիսի մարդիկ բարձրանան Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու, ՈՐ ԱԶԳԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՉԼԻՆԻ

Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցը, բազմաթիվ մարդիկ գնալու են Ծիծեռնակաբերդ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Բայց անձամբ ես նախընտրում եմ կոնկրետ ապրիլի 24-ի օրը չբարձրանալ Ծիծեռնակաբերդ ու իմ հարգանքի տուրքը մատուցել մեկ ուրիշ օր՝ ասենք ապրիլի 25-ին կամ 26-ին, ԲԱՅՑ ՈՉ ԱՊՐԻԼԻ 24-ին: Որովհետև էն մասսան, էն ամբոխը որը ես եմ տեսել նախորդ տարիներին գնացածս օրերին, էլ չեմ ուզենա էլի մեկ անգամ էս տարի էլ տեսնել: Նայում ես տղեքին, նայում ես աղջիկներին, ասում ես՝ բա լավ սրանք հիմա գիտակցում են թե ուր են գնում, ինչի համար են եկել-հասել Ծիծեռնակաբերդ, գոնե գիտե՞ն էս սուրբ օրը իրանց առաքելության մասին, պատմություն գիտեն ընդհանրապես, գիտե՞ն թե ինչ ա կատարվել, թե մենակ Facebook-ի WE REMEMBER 1915-ն են տեսել: Նայում ես մի հատ տղու որ հեռախոսը ականջին ժողովրդի մեջ բարձր գոռալով խոսումա. «հաաաա ախպեեեեեեեեեեեերրսս, ուրդե եե՞՞մ, հեեչ ընգեր ասի մի հատ ընգերուհուս հետ եղեռն գնամ տենամ ինչ կա չկա հետ գամ (ինքը եղեռն ա գնում էլի, գնում ա կոտորվի ու հետ գա), հետո էլ մի հատ կյանքիս հետ էթամ քլաբ ցկցկանք կայֆերով, մեկա էսօր տանն ենք»: Ու էտ պահին մեկ էլ կտենաս, թե ոնց ա մի հատ ՍՈՒՊԵՌ ԷՇ, ժպիտը դեմքին, Ծիծեռնակաբերդը 4 կողմից նկարող կամեռաներին ձեռով անելով ու հրճվալով անցնում. ԱՐԱ, ԵՐԳ ԵՐԳՈՑ ԵՍ ԳՆՈՒՄ, ՍՈՒՊԵՐՍԹԱՐ ԹԵ X FACTOR որ էդ ժպիտը դեմքիդ կամեռաներին ձեռով անելով առաջ ես անցնում, չես հասկանում որ ամբողջ աշխարհը կարողա էտ պահին քեզ նայի, բա չեն ասի՞ «ԱՐԱ ԷՍ ՀԱՅԵՐԸ ԻՆՉ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԲԱՅՑ, ՓՈԽԱՆԱԿ ՎԻՇՏԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ ԳՆԱՆ ԻՐԱՆՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԱՏՈՒՑԵՆ, ԺՊԻՏԸ ԴԵՄՔՆԵՐԻՆ ԿԱՄԵՌՆԱԵՐԻՆ ԵՆ ՁԵՌՈՎ ԱՆՈՒՄ ԲԱՐԵՎՈՒՄ», արա թուրքերը որ էտ պահին նայեն կխնդան ձեր վրա: Երևի էտ ժամանակ էլ զանգում եք տանեցիներին ասում եք «ՏԵՍԱՔ ՆՈՐ ԻՆՁ ԷԻՆ ԿԱՄԵՌԱՅՈՎ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»: Նորմալ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվի, թե էդ օրը կամեռայով ժպիտը դեմքին էրևալու կայֆը որն ա, ՈՒ էն էլ ԷԴ ՕՐՈՎ:
     Նորմալ մարդը, եթե նայի թե ոնց են ջահել էրեխեքը էդ օրը «սեմուշկա չռթելով» քայլում, ոնց են հեռախոսների մեջ բարձր երաժշտություն միացած (ու հատկապես ռաբիզ, ) քայլում բարձրանում ծիծեռնակաբերդ, թե ոնց են իրար վրա գեղցի ու տափակ հումորներ անելով ուրախ ու զվարթ ընդառաջ շարժվում, թե ոնց են ծաղիկ ծախողները էտ օրով 100 տարվա ծաղիկները թանգով «խուռդում», ՑԱՎ ԿԱՊՐԻ, ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԸ ՑԱՎ ԿԱՊՐԻ ՈՒ ԿՀԱՍԿԱՆԱ ՈՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԻՐԱ ԱԶԳՈՒՄ ՀԻՄԱՅԱ. ԵՐԲ ՋԱՀԵԼ ՍԵՐՈՒՆԴԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԹԵ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Ա ԷԴ ՕՐԸ ԳՆՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ: ՀԱՍՏԱՏ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԷԴ ՄԱՐԴԻԿ ՆՈՒՅՆԻՍԿ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԷԼ ՄՏԱԾ ՉԿԱՆ, ՉԳԻՏԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԻՄԱՍՏԸ ՈՒ ՉԳԻՏԵՆ ՈՐ ԷՆՏԵՂ ԱՄԵՆ ՔԱՐ ԻՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ: Իհարկե, բոլորը չեն էդպես, կան շատ ու շատերը ովքեր հասկանում էն օրվա խորհուրդն ու լրջությունը, ու գնում են Ծիծեռնակաբերդ իրոք հարգանքի տուրք մատուցելու: ԲԱՅՑ ՑԱՎՈՔ, ՆՐԱՆՔ ՇԱՏ ՔԻՉ ԵՆ ՈՒ ԳՆԱԼՈՎ ՔՉԱՆՈՒՄ ԵՆ:
    
     Ամենահետաքրքիրն էլ էդ օրը facebook-ում տիրող մթնոլորտն է, որ ամեն կողմից ստանում ես սենց բովանդակությամբ նամակներ. «Բա դու էսօր Կիլիկիա երգը share չես անելու՞ քո պատին: Բա թուրքերը որ տենան դու էտի share էս արել քո պատին, էտ share-ից հետո կհասկանան իրանց սխալը ու միանգամից կընդունեն ցեղասպանությունը ...ուրեմն share կանես, էտ share-ից հետո կմտնես դրանց դրոշը կվառես, հետո կմտնես գլխավոր նկարդ WE REMEMBER-ը կդնես, որ ամեն ինչ чотки լինի, մի քիչ հայրենասեր էղի Facebook-ում էլի, ԱՐԱ: » Նենց տպավորություն ա, որ ոնց որ ազգի դավաճան լինես եթե էդ օրը քո գլխավոր նկարը չես փոխում:
     Աղջիկներ էլ կան որ էտ օրը գրում են՝ «Ես Հպարտ Հայուհի Եմ (բայց ափսոս որ Italy չեմ ծնվել՝ էտ վիճակն ա իրանց մոտ)»: Մի օր չդիմացա, տեսնում էի մի հատ «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ» անունով աղջիկ comment-ներում վիրավորական արտահայտություններ էր անում ինչ-որ մեկի հասցեին (որ կայֆ ստանա, էլի) չդիմացա բռնեցի գրեցի՝ բա դա ՀԱՅՈՒՀՈՒ պահվածք ա ?? բա ինչով ես դու հայուհի որ բռնում վիրավորում ես անծանոթ մադրուն էն էլ սոց. ցանցով, մեկ էլ սենց գրեց «ekeq chxosenq hayuhi lineluc lav es gitem ijqanov em hayuhi chnayac nran vor haystanum vorosh xndirneri patcharov chem aprum da chi nshankum vor hayuhi chem uxxaki indz cisht chen hasnkaun Estex», ու ես ստեղ լրիվ հասկացա, որ ինքը ՀԱՍՏԱՏ ՀԱՅՈՒՀԻ Ա:
    
     Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցը, բազմաթիվ մարդիկ գնալու են Ծիծեռնակաբերդ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Բայց անձամբ ես նախընտրում եմ կոնկրետ ապրիլի 24-ի օրը չբարձրանալ Ծիծեռնակաբերդ ու իմ հարգանքի տուրքը մատուցել մեկ ուրիշ օր՝ ասենք ապրիլի 25-ին կամ 26-ին, ԲԱՅՑ ՈՉ ԱՊՐԻԼԻ 24-ին....ու արդեն, հասկացաք թե ինչի:
    
     Աղբյուրը` https://www.facebook.com/photo.php?fbid=364836893627038&set=a.232689590175103.45619.177563522354377&type=1&theater
    
     Համո Մուրադյան - https://www.facebook.com/hamomuradyan

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9019 | 1 | 0
Facebook