Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում

2222 2222
Հեղինակ`
2222 2222
14:49, կիրակի, 21 ապրիլի, 2013 թ.
Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում
    
    

Ապրիլի 18-ին «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածուներ Վարդան Օսկանյանի, Գուրգեն Արսենյանի, ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի հանդիպումը փոքր և միջին ձեռնարկատերերի հետ: Քննարկվեցին ձեռնարկատերերին հուզող բոլոր հարցերը: Թեկնածուները նշեցին, որ մեր երկրում փոքր և միջին ձեռնարկատիրությունը գտնվում է շատ վատ վիճակում: Ներկաներից մեկը բարձրաձայնեց Հայաստանում ուռուցքաբանության անհուսալի վիճակի մասին.

-Իմ ծանոթը գնացել է ուռուցքաբանության կենտրոն ծայրահեղ ծանր վիճակով, իսկ նրան ասել են գնա ցավազրկող ընդունի: Ինչքանով է դա ընդունելի:

Տիկին Զոհրաբյանը նշեց, որ իրենք ամեն ինչ կանեն ստեղծված վիճակը փոխելու համար:
     Ինչու Հայաստանում ոչ ոք չի կարողանում ունենալ իր փոքր բիզնեսը, հեռանալով հայրենիքից Ռուսաստանում շատ կարճ ժամանակահատվածում հասնում են ամեն ինչի, - նշեց Գուրգեն Արսենյանը: Նրանք համոզմունք հայտնեցին, որ կառավարությունում կներկայացնեն իրենց ծրագիրը, և նույնիսկ եթե հավանության չարժանանա այն, միևնույն է նրանք կփորձեն խնդրի լուծման իրենց տարբերակները առաջ քաշել: Դա նաև կկանգնեցնի արտագաղթը, որը ներկա դրությամբ ավելի քան 40 տոկոս է կազմում: Հանդիպումը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Թեկնածուները համբերատար լսեցին բոլորի հարցերը, կարծիքները և հույս հայտնեցին, որ մի օր մեր երկրում էլ փոքր և միջին բիզնեսը կգտնվի բարձր մակարդակի վրա: Վերջում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անկախ ընտրության արդյունքներից նրանք հետևողական կլինեն խնդրին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3967 | 0 | 0
Facebook